Տարեց ամերիկահայ ամուսինները ազգային ատելություն պարունակող նամակ են ստացել, հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Մայիսի 8-ին տարածած հայտարարության մեջ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ոստիկանությանն ու փոստային ծառայության ղեկավարությանը լիարժեք հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել տարեց հայ ամուսիններին հակահայկական բովանդակությամբ սպառնալիքներ ուղարկողներին:
Նամակը, որ հասցեագրված է եղել Արա Սահակյանին, պարունակել է Բոստոնյան մարաթոնի ահաբեկչության վերաբերյալ մի տպագիր հոդված, դրանում ընդգծված են եղել այն տողերը, որոնցում հոդվածի հեղինակը, իհարկե, սխալ կերպով, ահաբեկչությունը կապել է իբրեւ թե հայազգի Միշայի հետ: Այդ ընդգծված տողերի կողքին ձեռագրով գրված են եղել Another Armenian Bastard («Եվս մի հայ սիրիկա») բառերը:
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարության մեջ կոչ է անում դաշնային եւ տեղական իշխանություններին անհապաղ հետաքննել եւ դատական հետապնդման ենթարկել այն անձանց, ովքեր պատասխանատու են ազգային ատելության հողի վրա կատարված այս հանցագործության համար:
«Անհանդուրժողականության, սպառնալիքի եւ ատելության այս քայլը պիտի որ հիշեցնի լրատվամիջոցներին այն մարդկային գինը, որ անմեղ քաղաքացիները վճարում են «Միշայի» պատմության հետ կապված իրենց վրդովեցուցիչ եւ կրկնվող սխալի պատճառով», - ասված է Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի տարածած հայտարարությունը:
Հայտարարության մեջ այնուհետ ներկայացվում են հայազգի ամուսինները. Արա եւ Սալբի Սահակյանները Մերիլենդի երկարամյա բնակիչներ են, Բաթեստայի Սուրբ Խաչ հայկական առաքելական եկեղեցու աշխարհիկ ղեկավար խորհրդի կազմում են, ինչպես նաեւ ակտիվորեն անդամակցում են քաղաքացիական եւ համայնքային կազմակերպությունների:
Ամերիկյան բանակի վետերան Արա Սահակյանը չորս տասնամյակ ինժեներ է աշխատել Ամերիկյան նավատորմում, նրա կինը` Սալբին, նախ աշխատել է Կոնգրեսի գրադարանում, ապա` Սենատի մեծամասնության ղեկավար Մայք Մենսֆիլդի օգնականն է եղել:
Բոստոնի մարաթոնի ահաբեկչության օրերին, ամերիկահայերի վրդովմունքն ու բողոքի ալիքն էին առաջացրել նորությունների թողարկումները, որոնք կրկնում էին նույն անհիմն եւ այժմ արդեն ամբողջովին հերքված այն պնդումները, որ արել էր ահաբեկչության երկու կասկածյալ Ցարնաեւ եղբայրների ազգականը` Ռուսլան Ցարնին: Իր հարցազրույցներից մեկում Ցարնին նշել էր, որ եղբայրների հայացքների ծայրահեղականացմանը նպաստել է ոմն դավանափոխ հայ` Միշա անունով:
Հայ դատի ամերիկյան հանձնախումբը նաեւ կապ է հաստատել տեղի եկեղեցիների եւ համայնքային կազմակերպությունների հետ` խնդրելով ուշադիր լինել այլ հակահայկական դրսեւորումների կամ ատելության դեպքերի նկատմամբ եւ հաղորդել դրանց մասին:
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծի մոտ տեղի ունեցած երկու պայթյունները խլել են 3 հոգու կյանք, եւս 260 մարդ վիրավորվել են:
Ամերիկյան իրավապահները ահաբեկչությունը իրականացնելու մեջ կասկածում են Ցարնաեւ եղբայրներին, որոնցից մեկը` Թամերլան Ցարնաեւը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով, իսկ մյուսը` Ջոխար Ցարնաեւը ձերբակալվել է վիրավոր վիճակում: