Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո սկսված վերահաշվարկի արդյունքների ամփոփումից հետո Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿ) կդիմի Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրությունները:
Ինչպես «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի, այնպես էլ Կոնգրեսի պահանջով երեկվանից վերահաշվարկ է կատարվում 13 ընտրատարածքներում: Կոնգրեսը պահանջել է վերահաշվարկել 27 ընտրատեղամասերի արդյունքները: ՀԱԿ-ը պահանջել է նաեւ անվավեր ճանաչել 7 տեղամասերի քվեարկության արդյունքները:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ վերահաշվարկի պահանջ ներկայացնելով իրենք նպատակ չունեն փոխել իրավիճակը: Նրանց նպատակներից է գտնել քվեարկության ապօրինի վերահսկողության հետքերը: Զուրաբյանն ասում է, որ այս երկու օրերի ընթացքում կարողացել են գտնել դրանք:
«Մենք վերահաշվարկը կատարում ենք նախ եւ առաջ քվեարկության ապօրինի վերահսկման ապացույցներ բացահայտելու նպատակով, այսինքն` կորսված, չհաշվարկված քվեաթերթիկներ, որոնք վկայում են «կարուսելի» կազմակերպման մասին, գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկներ, տարբեր ծալվածքներով ծալված քվեաթերթիկներ եւ այլն», - ասաց Զուրաբյանը:
Ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը վերահաշվարկի ընթացքում հնարավորություն են ստացել ուսումնասիրել քվեարկածների ցուցակները: Այս երկու ուժերը ձեռք են բերել Հայաստանում չգտնվող մարդկանց որոշ տվյալներ եւ երկու օր է դրանք համեմատում են քվեարկածների ցուցակների հետ: Զուրաբյանը եւ «Բարեւ, Երեւանի» ներկայացուցիչներն ասում են, որ սա կարեւոր հնարավորություն է ուսումնասիրել հրապարակման ոչ ենթակա քվեարկածների ընտրացուցակները:
ՀԱԿ-ը, սակայն, չի կարծում, որ Վարչական դատարանը արդարադատության շահերից բխող որոշում կկայացնի: Կուսակցության նպատակն է ցույց տալ իշխանության իրական դեմքը:
Ընդդիմության մատնանշած թերություններն ի հայտ են գալիս վերահաշվարկի ժամանակ: Մասնավորապես, այսօր վերահաշվարկվում էր թիվ 8 ընտրատարածքի 8 ընտրատեղամասի քվեները: Սա այն հայտնի տեղամասն է, որտեղ դիտորդները պարբերաբար բողոքներ էին ներկայացնում, եւ ուր քվեարկության օրը այցելել էր հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մի քանի քվեաթերթիկներում Հանրապետական կուսակցության դիմաց քվեարկված էր կարմիր գրիչով: Կարմիր գրիչների բաժանման մասին քվեարկության օրը ահազանգեցին ոչ իշխանական ուժերը:
Վերահաշվարկից հետո ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Արտյոմ Խաչատրյանը համաձայն չէր թիվ 8 ընտրատարածքի այսօրվա որոշման հետ: Նրա ղեկավարած հանձնաժողովը քվեարկության արդյունքները ամփոփելիս իշխող Հանրապետական կուսակցության մի քանի քվեաթերթիկ անվավեր էր համարել: Այսօրվա վերահաշվարկի արդյունքում, սակայն, դրանք համարվեցին վավեր:
«Բարեւ, Երեւանի» եւ ՀԱԿ-ի պահանջով վերահաշվարկվում են 160 ընտրատեղամասեր: Վերահաշվարկը կտեւի մինչեւ շաբաթավերջ, ինչից հետո պարզա կդառնան վիճարկվող ընտրատեղամասերի վերջնական արդյունքները: