Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Հարավային Կովկասի ճակատագիրը վճռվում է Բաքվում»


Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների Բաքվում կայացած հանդիպումներից մեկը, արխիվ
Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների Բաքվում կայացած հանդիպումներից մեկը, արխիվ
Հարավկովկասյան տարածաշրջանի ճակատագիրը այսօր վճռվում է Ադրբեջանում, երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Առանց չափազանցության, մեր տարածաշրջանի հետագա ճակատագիրը վճռվում է այստեղ` Բաքվում, Ադրբեջանում: Դա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, առհասարակ հետխորհրդային երկրների անկախությունն է: Եվրոպայի անվտանգության եւ աշխարհում ազատության ճակատագիրը այժմ վճռվում է այս տարածաշրջանում, մասնավորապես` Ադրբեջանում», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Վրաստանի նախագահը:

Պնդելով, թե տարածաշրջանում կան ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմամբ, Սաակաշվիլին հավելել է. - «Դա ակնհայտ է, դա հորինված հարց չէ: Մենք դա զգացել ենք մեզ վրա Վրաստանում: Այդ ուժերը կշարունակեն բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանում ձեռք բերված առաջընթացը կանգ առնի եւ չշարունակվի»:

Նրա խոսքերով` «Ադրբեջանի զարգացումը չի թողնում հանգիստ քնել նրանց, ովքեր իրենց չեն պատկերացնում առանց կայսերական նկրտումների»:

Սաակաշվիլին Բաքվում մասնակցում է «Մադրիդի ակումբ» միջազգային կենտրոնի Հարավկովկասյան ֆորումին: Այսօր նա նաեւ հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG