Կիրակի Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն երեւանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են «սեփական խղճի եւ քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը»:
Անդրադառնալով բուն ընտրական գործընթացին` նախնական արդյունքերով 23.8 տոկոս հավաքած եւ երկրորդ տեղը գրաված ԲՀԿ-ն հայտարարում է. - «Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը»:
Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման, հայտարարում է ԲՀԿ-ն` նաեւ շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկած քաղաքացիներին եւ վստահեցնելով, որ նրանցից յուրաքանչյուրի ձայնը կուսակցության համար կարեւոր է «հետագա քաղաքական պատասխանատվության եւ հետագա ծրագրերի մշակման համար»: