Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 897 ամուսնալուծություն, ինչը շուրջ 15 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ամուսնալուծությունների թիվը բարձր է Լոռու եւ Վայոց ձորի մարզերում: Երեւանում եւ Արարատի մարզում՝ դրանց թիվը նվազել է։
Տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն, որը 1,6 տոկոսով քիչ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով վեց ամուսնություն է գրանցվել:
Վերջին տասնամյակներին շուրջ 3 տարով աճել է ամուսնացողների միջին տարիքը 2: Եթե 90-ականներին տղամարդիկ ամուսնանում էին 26-27 տարեկանում՝ վերջին տարիներին նրանք ընտանիք են կազմում 29-30-ում: Ինչ վերաբերում է կանանց՝ մոտ 20 տարի առաջ նրանք ամուսնանում էին մոտավորապես 22-ում, այսօր՝ 25-ից հետո:
Կարինե Կույումջյանը ներկայացրեց այս տարվա առաջին եռամսյակի ծնելիության ցուցանիշը:
«Գրանցված ծնունդների թիվը կազմել է 9564, նախորդ տարվա համեմատ 1.6 տոկոսով նվազել է»,-ասաց Կույումջյանը:
Վերջում նա անդրադարձավ նորածինների ամենատարածված անուններին.- «Աղջիկների դեպքում առաջին տեղում է Նարեն, երկրորդում՝ Միլենան: Տղաների անուններից առաջին հորիզոնականում է Դավիթը, երկրորդ՝ Նարեկը»: