Մատչելիության հղումներ

Եթովպական ավիաուղիները առաջինը վերսկսեց 787 Dreamliner-ի թռիչքները


Եթովպիայի պետական ավիաընկերությունը վերսկսել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռներով չվերթները։

787 Dreamliner-ների թռիչքները ամբողջ աշխարհում կասեցվել էին երեք ամիս շարունակ՝ այդ սերիայի բոլոր ինքնաթիռների լիթիումաիոնային կուտակիչներում հայտնաբերված տեխնիկական անսարքությունների պատճառով։

Շաբաթ օրը Եթովպական ավիաուղիներին պատկանող Dreamliner-ը Բոլ միջազգային օդանավակայանից ուղղություն վերցրեց Նայրոբի։

Boeing ընկերությունը, որը ինքնաթիռների թռիչքների կասեցման հետեւանքով շուրջ 600 միլիոն դոլարի վնաս է կրել, ստիպված է եղել փոփոխություններ կատարել իր Dreamliner 787 շարքի ինքնաթիռների լիթիումաիոնային կուտակիչների կառուցվածքում, որը, ընկերության պնդմամբ, կբացառի հետագա խափանումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG