5 տարի առաջ շվեյցարաբնակ հայազգի դաշնակահարուհի Իրինա Իգիթխանյանի եւ ֆրանսիացի պարուսույց ու բեմադրիչ Նիկոլա Մյուզենի առաջարկով ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ եղավ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմականացմանը:
Ծրագիրը ֆինանսավորել են Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները:
Այսօր կայանալիք պրեմիերայից առաջ հրավիրած ասուլիսում ստեղծագործական խմբի անդամները հավաստիացրին, որ այս բեմադրությունը «նոր խոսք է» «Անուշ»-ի մինչեւ այժմ եղած բեմադրությունների շարքում:
Սերժ Ավետիքյանի խոսքով, Թումանյանի եւ Տիգրանյանի բնօրինակներն ուսումնասիրելուց հետո, իրենք բեմադրության մեջ ներառել են նոր կերպարներ եւ ազգային երաժշտական գործիչքներ, որոնք պարզապես դուրս էին մնացել խորհրդային տարիներին բեմադրված ներկայացումներից` գրաքննության պատճառով:
Նվագախումբը ղեկավարելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ներկայացմանը մասնակցում է նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումը:
Սերժ Ավետիքյանը բացատրեց, թե ինչու է օպերան ներկայացվելու ոչ թե Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի, այլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. - «Մեխանիզմը օպերայի չէր թույլ տա սա: Իսկ թատրոնում, իհարկե, մեծ բեմ է, բայց օպերայից ավելի ինտիմ, եւ այստեղ նվագախմբի ներկայությունը, դերասանների, երգողների շարժումները, էսթետիկայի ներկայությունը, դատարկությունն ու լիքը մագնիսական ուժերը, այս բոլորը զգացվելու են»:
Ավետիքյանի բնորոշմամբ` ներկայացումը «մուլտիդիսցիպլինար» է` համադրված են օպերան, պլաստիկ թատրոնը եւ կինոյի լեզուն:
Երեւանյան պրեմիերաներից հետո «Անուշ»-ը կներկայացվի նաեւ Ֆրանսիայում: