Մատչելիության հղումներ

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ երթ է կազմակերպվել նաեւ Վանաձորում


Ապրիլի 23-ի երեկոյան վանաձորցի բազմաթիվ երիտասարդներ մոմերով ու ջահերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտող վանկարկումներով երթ անցկացրին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հուշարձանը:

«Փորձում ենք նման միջոցառումների միջոցով նախ հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը եւ մեր բողոքի խոսքը բարձրացնել: Ցույց տալ աշխարհին, որ հայ երիտասարդի ոգին չի նվազել, եւ հայ երիտասարդը պատրաստ է իր խոսքը բարձրացնելու եւ պահանջատիրոջ իրավունքով պահանջել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քայլերթի կազմակերպիչներից Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:

«Ուզում ենք ցույց տալ, որ մենք չենք մոռանում Ցեղասպանությունը եւ Թուրքայից պահանջում ենք ընդունել Ցեղասպանությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջոցառման մասնակիցներից մի օրիորդ:

Իսկ Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ Վահե Դոխոյանն ասաց. - «Պահանջում ենք ճանաչում, պահանջում ենք հատուցում: Քանի դեռ մենք համազգային խնդրի շուրջ համախմբված կլինենք, ամբողջ աշխարհը եւ Թուրքիան կճանաչի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG