Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն տարբեր երկրներում: Որոշ մայրաքաղաքներում նաեւ բողոքի ակցիաներ կկազմակերպվեն Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:
Լոս Անջելեսում ապրիլի 24-ին ցույց կանցկացվի թուրքական հյուպատոսարանի առջեւ` ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Բողոքի ակցիան կազմակերպել է Հայ երիտասարդների ֆեդերացիան: Կազմակերպիչներից Լորի Թաչջյանն ասում է, որ այս ակցիան 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք լինելուց բացի նաեւ պահանջ է` վերջ դնել ժխտողականությանը:
2010 թվականին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ էր ընդունել, որում կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Այդ ժամանակ Թուրքիան, ի պատասխան այս նախաձեռնության, Վաշինգտոնից իր դեսպանին հետ էր կանչել: ԱՄՆ նախագահը, սակայն, «ցեղասպանություն» բառն իր ապրիլքսանչորսյան ուղերձի ժամանակ չի արտասանել` վերջին տարիներին գործածելով «Մեծ եղեռն» արտահայտությունը:
Երուսաղեմում թուրքական հյուպատոսության դիմաց եւս բողոքի արտոնված ակցիա կանցկացվի: Մինչ այդ առավոտյան պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբյանց Մայրավանքում, այնուհետեւ ծաղկեպսակ կդրվի Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող ցեղասպանությանը նվիրված խաչքարերի մոտ:
Արտոնված բողոքի ակցիա կանցկացվի նաեւ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ: Իսկ այսօր Իսրայելի խորհրդարանում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին:
Իսրայելի խորհրդարանի պատգամավոր եւ նախկին խոսնակ, Ռեուվեն Ռիվլինը միջոցառումից առաջ ասել է, որ իր կարծիքով` որպես հրեա, որպես մարդ, չպետք է անտեսեն այլ ժողովրդի ողբերգությունը անկախ ամեն ինչից, եւ որքան էլ կարեւոր լինեն դիվանագիտական հարցերը: Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած որ Քնեսեթում մի քանի անգամ համապատասխան բանաձեւ անցկացնելու փորձեր արվել են:
Թբիլիսիում ժամը 11-ից կսկսվեն Ապրիլ 24-ին նվիրված միջոցառումները. նախ ծաղիկներ կդրվեն հայազգի գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնի խաչքարի մոտ, այնուհետեւ Հավլաբարի Սուրբ էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան պատարագ կմատուցվի: Հետո բողոքի ակցիա է նախատեսված Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:
Թուրքիայում ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, ինչպես փոխանցում է «Մարմարա» թերթը:
Մոսկվայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները սկսվել են ապրիլի 21-ից եւ շարունակվելու են մինչեւ ապրիլի 26-ը: Ապրիլի 24-ի առավոտյան 11.30-ին Ռուսաստանի հայերի միությունը պիկետ է կազմակերպելու Թուրքիայի դեսպանատան մոտ` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Ակցիան համաձայնեցված է իշխանությունների հետ, բողոքի ակցիայից հետո ծաղիկներ կդրվեն 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ եւ տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն հայկական եկեղեցում:
Բրյուսելում եւս հայկական համայնքը ցույց կկազմակերպի Թուրքիայի դեսպանատան եւ Եվրամիության խորհրդի շենքի առջեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:
Երթեր եւ հիշատակի արարողություններ կանցկացվեն նաեւ հայկական սփյուռք ունեցող այլ երկրներում:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդումներ եւ տեսանյութեր կներկայացնի Ստամբուլից, Թբիլիսիից, Բրյուսելից, Կիեւից, Երուսաղեմից, Մոսկվայից եւ Պրահայից: