Գնահատման եւ թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսել եւ ապրիլի 15-ին ավարտել է բուհերի ընդունելության եւ պետական ավարտական քննությունների հայտագրման գործընթացը: Ապագա դիմորդներն արդեն հայտագրել են բոլոր այն առարկաները, որոնցից իրենք ցանկանում են միասնական քննություն հանձնել:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին կապերի վարչության պետ Արա Իսպիրյանը նշեց, որ իրենց դիմել է 15 հազար շրջանավարտ: Դիմորդների թիվը նախորդ տարվա հետ համեմատ նվազել է 1500-ով:
«Բուհերում հատկացված տեղերն ավելի շատ են, քան դիմորդները», - ասաց Իսպիրյանը:
Միասնական քննությունների կարգի համաձայն` այս տարի էլ քննությունները կանցկացվեն երկու փուլով: 1-ին փուլին կմասնակցեն Հայաստանի դպրոցների շրջանավարտները, իսկ երկրորդ փուլին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, արտասահմանցիները, միասնական քննության 1-ին փուլից հարգելի պատճառով բացակայած դիմորդները:
Անցյալ տարի փոփոխություն կատարվեց բուհերի ընդունելության կարգում, որի համաձայն՝ դիմորդներն ավելի շուտ կիմանան ուսանող դարձել են, թե` ոչ: Ցուցակները փակցվելու են հուլիսի երկրորդ կեսին, որից հետ հայտարարվելու է արդեն երկրորդ մրցույթը:
«Բոլոր այն երեխաները, որոնք հավաքել են դրական միավորներ, բայց դուրս են մնացել մրցույթից, կարող են մասնակցել երկրորդ փուլին», - նշեց Իսպիրյանը:
Այս տարի լույս տեսան բոլոր քննական առարկաների շտեմարանները, որոնց միջոցով դիմորդները նախապատրաստվում են քննություններին: Ամբողջ հանրապետությունում ձեւավորվելու են 35 քննական կենտրոններ: Թեստերը այս տարի կրկին տպագրվելու են Լոնդոնում: