Երեւանի գործող քաղաքապետ, իշխող հանրապետական կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, հիշեցնենք, նախկինում Ավանի թաղապետն էր ու բնակվում է այդ թաղամասում:
ՀԱԿ-ի հանդիպմանը հետեւում էին մեծ թվով ոստիկաններ:
Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն հանդիպմանն եկել էին պաստառներով` «Ազատենք Երեւանը ՀՀԿ-ից», «Զրկենք ՀՀԿ-ին Երեւանից», «Ձեռքներդ հեռու Փակ շուկայից», «Կլասիկ ՀՀԿ-ական քաղապետ», «Հանցագործներն ավագանիում տեղ չունեն», «Ուզում եք կրկին քաղաքապետ դառնալ, որ ի՞նչ անել», «Ոչ հանցագործ ՀՀԿ-ին», «Ոչ քաղաքապետի շեյխական կայֆերին», «Չենք տալու Երեւանը գողերին» ու նմանատիպ այլ կարգախոսներ:
Ավանցիներից ոմանք եկել էին մասնակցելու ընդդիմադիր քաղաքական ուժի հանդիպմանը: Նրանցից քչերը ցանկություն հայտնեցին խոսել լրագրողների հետ` բողոքելով անգործությունից ու իշխանությունների անտարբերությունից:
ՀԱԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ մինչ հանրահավաքը իրենք, զբոսնելով թաղամասում, մարդկանց դեմքերին վախ նկատեցին: Խաչատրյանը հորդորեց առանց վախենալու ձայն տալ իրենց: Նա հիշեց իր պաշտոնավարման տարիները` նշելով, որ անցած տարիներին Երեւանում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ավանում բացի մի քանի բարեկարգված բակից, ոչինչ չի փոխվել, վիճակը, ընդհակառակը, վատացել է:
«Միայն մի փոփոխություն կա` մարդիկ մտահոգ են»,-ասաց Խաչատրյանը:
Երեւանի նախկին քաղաքապետը անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի` անցած շաբաթ հնչեցրած այն հայտարարությանն այն մասին, թե նորաստեղծ կուսակցության խնդիրն է հռչակել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Խաչատրյանը նշեց, որ այդ ճանապարհով Հայաստանը կազատվի ստրկությունից:
«Մենք պարտավոր ենք ազատվել այս իշխանությունց. այն Հայաստանը տանում է կործանման»,- հավելեց Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր պայքարում են այս իշխանությունների դեմ:
ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում ավանցիներին բացատրեց, թե ինչու պետք է ձայն տան հենց իրենց: Ըստ Մանուկյանի, իրենք այն ուժն են, որ դավանում են մի շարք արժեքների` ազատություն, ժողովրդավարություն, արդարություն եւ այլն:
«Եթե երկրում փոփոխություն լինելու է, իմացեք, որ ՀԱԿ-ն է անելու, եթե Սերժից ազատող մի կուսակցություն լինելու է՝ ՀԱԿ-ն է լինելու: Ամենաչզիջող ու միայն կոնկրետ, հստակ դնող, Սերժից ազատվելու խնդիր դնող քաղաքական ուժը ՀԱԿ-ն է», - հայտարարեց Մանուկյանը:
ՀԱԿ-ի 42 հոգանոց ցուցակի չորրորդ տեղը զբաղեցնող Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ Վահագն Խաչատրյանի առաջարկին` ուղղված Տարոն Մարգարյանին: Խաչատրյանը իր իշխանական մրցակցին առաջարկել է ուղիղ եթերում բանավիճել` «տղա է թող գա խոսի, բացատրի, թե որտեղից իրեն այդ գումարները, ինչպես է կուտակել այդ միջոցները, բնակարանները»:
ՀԱԿ-ականներն ընտրվելու դեպքում խոստացան տարին երկու անգամ հրապարակել իրենց եկամուտները:
ՀԱԿ հանդիպումը նախատեսվածից շուտ ավարտվեց տեղացող անձրեւի պատճառով: