Շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը նշեց, որ գրադարանային շաբաթի հիմնական նպատակն է հանրության, պետության ուշադրությունը հրավիրել գրադարանների խնդիրների վրա:
Նա տեղեկացրեց, որ նախատեսված են միջոցառումներ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի քաղաքային, գյուղական գրադարաններում:
«Մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են գրքի ցուցահանդես-վաճառքներ, բաց դասեր, հանդիպումներ գրողների հետ, ընթերցանության եւ պոեզիայի օրեր, երաժշտական, թատերական ներկայացումներ, բաց դասեր եւ այլն», - ասաց Տոնոյանը:
Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ այս տարվա խորագիրը պատահական չեն ընտրել, աշխարհի բազմաթիվ երկրներում արդեն թվային գրադարանների ստեղծման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են ընթանում: «Մեզ մոտ եւս կարեւորվում է գործընթացը: Հայաստանի 12 խոշոր գրադարաններ մուտքագրում են իրենց գրականությունը: Ազգային գրադարանում արդեն ավարտվել է հայերեն գրականության մուտքագրումը», - ասաց նա:
Ղազարյանի խոսքով, Հայաստանում գործող գրադարանների շենքային, գույքային պայմանները վերջին տարիներին բարելավվել են, որոշ գրադարաններ վերանորոգվել են, շատերը ջեռուցվում են, սակայն գրադարանների մեծ մասի համար համար դեռեւս խնդիր է նոր գրքեր ձեռք բերելը` գրադարանները սեփական միջոցներով ի վիճակի չեն գրքեր գնել:
Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի մինչեւ ապրիլի 22-ը: