Վերջերս հաճախակի են դարձել բողոքները, թե բանկերի տրամադրած վարկի տոկոսադրույքի չափն ավելի մեծ է, քան բանկերը ներկայացնում են գովազդներում:
Զրուցակիցս, ով ներկայանալ չցանկացավ, նշում է, որ վերջերս սպառողական վարկ է ձեւակերպել բանկերից մեկում ու առնչվել վերոնշյալ խնդրին. - «18 տոկոս էր հայտարարում, հետո զեղչերով 16, հետո դարձավ 20 տոկոս` ինչ-որ լրացուցիչ ծախսեր կատարելու համար: Ապահովագրության հարցն է, առողջական ապահովագրություն եւ այլն: Թող բոլորը հաշվարկեն եւ միանգամից ասեն 20 տոկոս, մարդն էլ արդեն կմտածի գնալ, թե ոչ»:
Զրուցակցիս խոսքով, գովազդներում հայտարարվող 18-20 տոկոսին գործարքի վերջում ավելանում է եւս երկուսից չորս տոկոս. - «Գնում թղթերդ հանում, տալիս ես վերջում պայմանագրի ժամանակ բացահայտվում է: Եթե մարդը նախօրոք չհետաքրքրվեց, վերջում նոր տեղեկանում է, որ 20 տոկոս է»:
Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի բացառում, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, նշում է, որ դաշտում գործում է 21 բանկ, իսկ բանկային շուկան մրցակցային է, հետեւաբար խորհուրդ է տալիս օգտվել այն բանկերից, որոնք ավելի ճշգրիտ գովազդ են իրականացնում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ոչ ճշգրիտ գովազդն օրենքի խախտում կամ սպառողների իրավունքների ոտնահարում չէ, Օսիպյանը պատասխանեց. - «ինձ թվում է, որ ոչ, որովհետեւ հաշվարկի մեջ հազար բան կարող է լինել եւ ֆինանսական շուկան եւ ֆինանսական գործիքները բազմաթիվ են, գուցե դա որոշակի անճշտություն է կամ գուցե հաճախորդը դիմել է այս գործիքի համար, հետո ստացվել է, որ այս գործիքի համար չի դիմել, այն գործիքի համար է դիմել: Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր դեպքը քննարկվեր եւ, սպառողների շահերի պաշտպանությամբ նաեւ բանկերի միությունն է պատրաստ զբաղվել, եթե կան այդպիսի դեպքեր, հաճախորդները կարող են դիմել եւ մենք կարող ենք քննարկել եւ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ունենանք որակավորում»:
Բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ կա վարկավորման տոկոսադրույք, որը հրապարակվում է եւ գոյություն ունի արդյունավետ տոկոսադրույք հասկացողությունը, որը ներառում է վարկային ծրագրի հետ կապված այլ ծախսեր:
Սարգսյանը խորհուրդ է տալիս ընտրություն կատարելուց առաջ նախ շուկան ուսումնասիրել.- «Շատ կարեւոր հարց է սա: Հաճախորդը կարող է մոտենալ բանկին եւ ասել պարզ տոկոսադրույքը սա է, խնդրում եմ ինձ ասեք նաեւ էֆեկտիվ տոկոսադրույքը, հետո համեմատություն անի այլ բանկերի հետ եւ նոր ընտրություն կատարի: Այս առումով բանկերը սխալ տեղեկատվություն չեն հրապարակում: Մեր բանկային պրոդուկտներն այնքան պարզ չեն, որ մեկ-երկու ցուցանիշներով կարողանանք ներառել կարճ գովազդների մեջ, հետեւաբար հաճախորդները պետք է տեղում ավելի մանրամասն ծանոթանան պայմաններին»:
Սակայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, եթե նույնիսկ պայմանագրով ամեն ինչ ճիշտ է եւ բանկերն օրենք չեն խախատում, այնուամենայնիվ սպառողներին մոլորության մեջ գցում են: Պողոսյանը նշում է, որ տեղեկատվությունը մատչելի ձեւով հաղորդելու խնդիր կա:
Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս մինչեւ գործարք կնքելը ուշադիր ծանոթանալ պայմանագրի բոլոր կետերին.- «Իսկ եթե արդեն կանգնել եք խնդրի առաջ, առաջարկում եմ դիմել ֆինանսական հաշտարարին, ով պարտավոր է անվճար օգնել, իսկ վերջին քայլը դատարանն է, որտեղ մենք պատրաստ են օգնել սպառողներին»: