«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կնոջ եւ ավագ որդու հետ մեկնել է Մոսկվա:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Հովհաննիսյանը Մոսկվայում կլինի մեկօրյա մասնավոր այցով: Խուրշուդյանը չհերքեց, որ այցի ընթացքում Հովհաննիսյանը կարող է պաշտոնական հանդիպումներ ունենալ:
Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններից հետո սա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին այցն է Մոսկվա:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նպատակով է Հովհաննիսյանը մեկնում Մոսկվա` Խուրշուդյանն ասաց, թե «այս պահին մեկնաբանություններից զերծ կմնա»:
«Ժառանգության» խոսնակը նաեւ չասաց, թե այցը կապ ունի ետընտրական իրադարձությունների հետ, թե` ոչ, սակայն վստահեցրեց, որ Հովհաննիսյանը մինչեւ վաղը Հայաստան կվերադառնա եւ կմասնակցի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին, որի ընթացքում հանդես կգա ծրագրային ելույթով:
Խուրշուդյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Մոսկվա մեկնելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական հրավեր ունեցել է, թե` ոչ: Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, անդրադառնալով Հովհաննիսյանի այցին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե բնականաբար, նախնական պայմանավորվածություններ եղել են:
«Ինչ չի թվում, որ այդ մակարդակի քաղաքական գործիչները ուղղակի գնում են եւ գրասենյակի ներքեւից զանգում են, ասում են` եկել եմ, ուզում եմ հանդիպեմ: Բնականաբար, եղել են նախնական բանակցություններ կամ քննարկումներ, պայմանավորվածություններ», - ասաց պատգամավորը:
Պողոսյանն ասաց, թե ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելու որոշումը եւ հույս ունի, որ այնտեղ ի նպաստ Հայաստանի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:
Մոսկվա գնալու իր մտադրության մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր ապրիլի 9-ի երեկոյան` Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ: Նա, մասնավորապես, ասել էր, թե գնալու է Մոսկվա` «պարոն Պուտինին հանդիպելու եւ բերելու հայ ժողովրդի հաղթանակը»: