Քաղաքապետարանը վերջապես պատասխանել է ճարտարապետների` Փակ շուկային վերաբերող նամակին, որը Տարոն Մարգարյանին էր ուղարկվել մարտի 29-ին:
Պատասխան նամակը կրկնությունն էր այն նույն նամակի, որը ճարտարապետները ստացել էին դեռ 2012 թվականին` հետեւյալ հավելումով. - «Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի մարտի 6-ի նիստում քննարկվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի մասնակի փոփոխման, պահպանված հատվածի ամրակայման/մասնակի վերակառուցման, պահպանված հատվածի ամրակայման եւ ուժեղացման նախագիծը, որի վերաբերյալ դիտողությունները եւ առաջարկությունները գրավոր հայտնվել է «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին: Երեւանի քաղաքապետարանը իր լիազորությունների սահմաններում հետամուտ կլինի կառույցի ճարտարապետական աղավաղումները վերացնելու եւ դրա ծավալատարածական ու գեղարվեստական արժանիքները վերականգնելու գործում»:
Նամակը ստորագրել է գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նամակում նորություն իրենց համար չկա. - «Քաղաքապետարանն ասում է, որ տուգանվել է: Քաղաքապետարանը կարողանում է միայն տուգանքներ տալ, գլխավոր դատախազությունից էլ ստացել ենք, որ հանցակազմ չի պարունակում, երբ սովորական մարդն անզեն աչքով տեսնում է, որ էնտեղ ուրիշ բան է կատարվում»:
Մինասյանը տարօրինակ է համարում, որ «վերեւներում» իմանալով սեփականատիրոջը, նրա պատգամավոր լինելու փաստը, գոնե օրենքի ուժով չեն կարողանում ստիպել նրան նման քայլեր չձեռնարկել:
«Գաղտնիքը չեմ կարողանում գտնել, չնայած շատ պարզ ֆորմուլա է դա, թե ինչո՞ւ էս մեր վարչական մարմինները երբեմն ընկրկում են այս մեծ, խոշոր փողատերերի, գործարարների, խոշոր լծակ ունեցողների առջեւ: Եթե մեր օրենքն ասում է, որ մենք բոլորս հավասար ենք ու պետություն ունենալու ամենակարեւոր պայմաններից մեկը դա է, դա պետք է սրբորեն պահպանել», -նշեց Մինասյանը:
Ճարտարապետը չի հավատում նաեւ սեփականատիրոջ այն պնդմանը, որ կապամոնտաժվի նորակառույց բետոնե շինությունը. - «Տրամաբանությունից դուրս է, եթե պետք է դեմոնտաժ արվի, եթե նա լսում է քաղաքապետարանին, Մշակույթի նախարարությանը, հանրության կարծիքը, մեր կարծիքը, ուղղակի դրանք պետք է չարվեր: Դրա փոխարեն այդ հսկայական ֆինանսական միջոցները կարելի էր ուղղել Փակ շուկան վերականգնելու եւ հանրությանը հասցնելու գործին: Այնպես չէ, որ մենք կարեւոր բանից հետ ենք մնում եւ առանց նախագծի կարելի է շինարարական աշխատանքներ կարտարել»:
Մինասյանը նշում է, որ իրենց քայլերում հետեւողական են լինելու. - «Երբեմն մարդիկ հուսահատվում են, բայց մենք պետք է շարունակենք: Եթե կորցնենք Փակ շուկան, կնշանակի վաղը մենք կկորցնենք եւս մի քանի նման շենք: Եթե մի բանը չի պատժվում, ուրեմն կգտնվեն նաեւ մարդիկ, որոնք օրինակ կբերեն, որ նա արեց, ես ինչու չեմ կարող անել եւ այդ շղթայական ռեակցիան կտարածվի, որը բոլորովին պետք չէ մեզ»: