Ռուսաստանի կապի եւ հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսաստանյան պետական մարմինների կողմից արգելափակված կայքերի նաեւ Հայաստանում անհասանելի լինելու խնդիրը:
Վոլինն ասել է, թե յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել այն թրաֆիկը, որից ցանկանում է օգտվել:
«Եթե մեզ մոտից դուր չի գալիս, թող այլ տեղից ստանան: Դա Հայաստանի Հանրապետության խնդիրն է, թե ինչպե՞ս եւ ո՞ր կապուղով են նրանք կապված համաշխարհային ցանցի հետ», - ասել է Վոլինը:
Անկախ փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ պետությունը պետք է մտահոգվի, որ այլ երկրի օրենսդրությունը, փաստորեն, ժամանակ առ ժամանակ սկսում է գործել մեր կիբերտարածքում:
«Երկրորդը, պրովայդերների խնդիր էլ կա, որովհետեւ իրենք, երբ պայմանագիրը կնքում են, այնտեղ անխափան կապի մասին է խոսքը գնում, այլ ոչ թե ինչ-որ սահմանափակումներով, որը մենք տեսնում ենք, այն պատճառով, որ պրովայդերները կապը գնում են հիմնականում ռուսական մայրուղիներից», - մեկնաբանեց Մարտիրոսյանը:
Ռուսաստանը միշտ նշել է, որ արգելափակում է այն կայքերը, որոնք վտանգավոր են երեխաների համար:
Մարտիրոսյանն ասաց, թե Ռուսաստանը սկսել է առանց դատարանի որոշման արգելափակել նաեւ IP հասցեները, ինչը շատ դեպքերում արգելափակում է կայքեր, որոնք նույն սերվերի վրա են տեղադրված, սակայն իրենց բնույթով բավականին լուրջ ու կարեւոր կայքեր են:
«Օրինակ մեծ գրադարան, որտեղ մի ինչ-որ գիրք կա, որն ըստ ինչ-որ մի ռուս չինովնիկի, մեջը նկարագրված է, թե ոնց կարելի է մարիխուանա աճեցնել տան պայմաններում, իրենք դա որոշում են, որ լավ բան չէ եւ դնում արգելափակում են ամբողջ գրադարանը: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ սխալների հետեւանքով Google-ն է արգելափակվում, եւ այլն: Խնդրի լուծման եղանակներ կան, սակայն մի քիչ նուրբ հարց է, որովհետեւ նաեւ ենթադրում է հնարավոր ծախսեր: Դրա համար դժվար է տաք տեղից խոսել, այնուամենայնիվ հնարավոր է ինչ-որ այլ ճանապարհներ գտնել, այլ մայրուղիների կպնել., - ասաց Մարտիրոսյանը:
Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանը գործում է իր օրենքի սահմաններում եւ այդ սահմաններում «սխալ չի անում». - «Հիմնականում փակվում են այն էջերը, որոնք որ տերորիզմ է, քաղաքական ինչ-որ կռիվներ ստեղծել, պորնոգրաֆիա եւ այլն: Իսկ եթե մեր երկրում էլ մի բանը օրենքին դեմ է, եթե փակվի նույն ձեւով էլ իրենք կարող են ասել, ինչո՞ւ չեք բացում»: