Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մասնակցել եւ առաջին ծիրանենին է տնկել «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ օգտագործում» ծրագրի շրջանակներում հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու հիմնարկեքին:
Գյուղնախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կապզմակերպության 5 հեկտար տարածքի վրա ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ հիմնված նոր այգում հետագա օգտագործման համար կպահպանվեն ծիրանենու 82 նույնականացված սորտեր:
Սերգո Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացումը ծիրանենու գենետիկ ռեսուրսները հավաքելուց ու պահպանելուց բացի, կխթանի եւ կամրապնդի նշված պտղի արտադրության կայուն հիմքերը երկրում: Նա շեշտել է, որ կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաեւ արտադրողների առջեւ:
Մինչեւ այս տարվա հուլիս նախատեսված է հիմնել եւս հինգ նմանատիպ այգիներ, փոխանցում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը: