Օրերս լույս է տեսել ժամանակակից հայ երիտասարդ բանաստեղծների անթոլոգիան, որը կազմել են «Համազգային» հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Անթոլոգիա. 18-33» վերնագրված ժողովածուն ներառում է 13 երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններ, այն 13 բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք, Նիկողոսյանի բնորոշմամբ` «առավել ամբողջական են ի ցույց դնում արդի հայ բանաստեղծության միտումները»:
«Ե’ւ ես, ե’ւ Արքմենիկ Նիկողոսյանը, որ նախորդ (արդի հայ արձակի) ժողովածուի հեղինակներն էինք, գրեթե երկու տարի աշխատեցինք` ճիշտ այս տարիքային խմբում գտնելու այն պոետներին, որոնք ազատ են, որոնք անկախության սերունդն են, որոնց երբեք չի կաշկանդում մեր գրականության եւ հատկապես պոեզիայի պարտավորեցնող բեռը, եւ եկել են իրենց նոր խոսքը ասելու… 18-33-ը հատկապես ստեղծագործող մարդու համար ձեւավորման, կայացման, ամբողջական ձեռագիր ունենալու ժամանակն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գալստյանը:
Անթոլոգիայում ընդգրկված են նմուշներ Վահե Արսենի, Աշոտ Գաբրիելյանի, Տաթեւիկ Խուրշուդյանի, Էդուարդ Հարենցի եւ այլ երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններից: