Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:
Քամալյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցնում է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են «աչքաչափով»:
«Նախագահն ասել է` ատկատներ կան: Պարզվեց, որ Ազգային գրադարանի հիմնանորոգման ժամանակ էլ են տեղի ունեցել հափշտակություններ: Բնականաբար, քրեական գործ են հարուցում արագ ու ընկնում քարկապ, որովհետեւ շինարարություն իրականացնող ընկերության տնօրենը մահացել է, այսինքն հափշտակողը չկա: Ում բռնեն, ում բռնեն, աղմուկը դուրս է եկել, քաղաքաշինության նախարարությունից նախկին վարչության պետ են կալանավորում: 3 ամիս սա ապշած փաստաբան էլ չի վարձում, որ երեւի բանականություն կա էս մարդկանց մոտ` ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ», - ասում է փաստաբանը:
Սիրունյանը, ծանոթանալով գործին, մեղադրանքը գնահատում է որպես դասական ոստիկանական ձեւակերպում. - «Չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաստատապես տեղյակ լինելով, որ գրադարանում առկա են հափշտակություններ, այդ աշխատանքներն ընդունել են, որի հետեւանքով շինարարը հնարավորություն է ստացել գումարները հափշտակել` պետությանը պատճառելով ահավոր վնաս»:
Սիրունյանը նշում է, որ միջնորդություն է գրել պահանջելով պարզ ու մարդկային լեզվով բացատրություն մեղադրանքի հիմքի մասով: Պատասխանել են, որ գնումներ իրականացնող գերատեսչությունն ունի պատասխանատու ստորաբաժանում, որին նախարարը ստույգ գործով նշանակել է եւ որն իրականացնում է նախնական հսկողություն գնման փաթեթի կազմման նկատմամբ:
«Գրված է` էսինչ-էսինչ օբյեկտներում հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել մրցույթներ, հանձնարարել Քամալյանի վարչությանը, ստուգել ապագա մրցույթի մասնակիցների փաստաթղթերը, լիցենզիաները, կազմել փաթեթներ, կազմակերպել մրցույթ: Մրցույթի չկայանալու դեպքում նախարարին ներկայացնել առաջարկություններ կոնկրետ սուբյեկտից աշխատանքը գնելու մասին, վերջակետ, նախարար Վարդանյան: Նորից ենք գրում, ասում ենք` հարգելիս, սա է հրամանը, կարող է ուրիշ բան նկատի ունեիք», - պատմեց Սիրունյանը:
Սիրունյանի խոսքով` մի քանի միջնորդություններից հետո նոր միայն կարողացան ճշտել, թե ստույգ որն է եղել Գոռ Քամալյանի իրական պարտականություններն ու ինչի համար է ձերբակալվել:
«Ինձ պատասխանում են, որ Գոռ Քամալյանի պարտականությունները սահմանված են նրա պաշտոնի անձնագրով: Դիմում ենք քաղաքացիական ծառայության խորհուրդ, բացում ենք պաշտոնի անձնագիրը: Գրված է` վարչության պետ Գոռ Քամալյանը ապահովում է քաղաքաշինական գործունեության քաղաքականությունը աղետի գոտում: Այսքանով բավարարվում ենք մեղադրանքի հիմքի մասով: Այսինքն, ակնհայտ է, որ բան չի խախտել այս մարդը», - նշեց պաշտպանը:
Ծառայության շահերին հակառակ էական վնաս, խախտում: Պաշտպանի հավաստմամբ` այս ամենի կողքին ամենակարեւորը անձնական շահագրգռվածություն հատկանիշն է, եթե սա չկա ուրեմն հանցագործություն տեղի չի ունեցել:
Սիրունյանը նշում է, որ կրկին միջնորդություն է ներկայացրել, այս հարցի պատասխանն էլ ստանալու համար. - «Գոռ Քամալյանի անձնական շահագրգռվածությունը կայացել է նրանում, որ նա ցանկացել է, որ իր վաչության աշխատանքները արժանանան դրական գնահատանքի ղեկավարության կողմից: Նման բան լսե՞լ եք` մարդ օգնի, որ մեկը 30 000 000 փող ուտի, որ մինիստրներն ասեն` ապրես: Ասում ենք, հարգելիներս, եթե ինքն ունեցել է այդ շահագրգռվածություններն, ուրեմն նա օժանդակող է հափշտակության, թույլ հոդված եք դրել էս մարդու վրա: Օգնել է, որ մեկը լափի էս պետական, արդար փողը, կամ էլ դիտավորությունը չես կարողանում դու ապացուցես, առնվազն նա եղել է անփույթ, անբարեխիղճ, անխելք մարդ, բայց էս մի հոդվածը հաստատ դա չի: Իրենք գիտեն, որ հափշտակություն, օժանդակություն չկա, բայց գիտեն նաեւ, որ հենց անփութություն փոխեցին, կալանքից պիտի ազատեն: Ասում են չէ, հոդվածը ճիշտ է: Մենք էլ ասում ենք, Աստված ձեզ հետ, ուղարկեք դատարան, թող մեզ հենց հիմա դատեն»:
Դատելու փոխարեն փետրվարի 28-ին երկարաձգվում է Քամալյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով` պատճառաբանելով, որ քննությամբ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որ նա նաեւ կատարել է չարաշահումներ Մասիսի 5-րդ դպրոցի եւ Մեծ Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցի շինարարության ժամանակ, որով էլ մեղադրվելու է:
Գործով նախաքննություն ավարտվել է, սակայն մարտի 18-ին կալանքի ժամկետը երկարացվում է եւս երկու ամսով: Այս անգամ պատճառաբանությունն այն էր, որ անհրաժեշտ է մեղադրյալին ծանոթացնել գործի նյութերին:
Սիրունյանը վստահեցնում է, որ 6 ամիս շարունակ կալանքի տակ պահում են անմեղ մարդու, իսկ իրական մեղավորը մահացել է, սակայն Սիրունյանը վստահ չէ` մահացածը պայմանագրի կետ է խախտել, թե իրականում հափշտակություն է տեղի ունեցել: Սիրունյանը նաեւ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շինարարական գործը քննվում ոչ թե քաղաքացիական օրենսգրքով, այլ քրեական:
«Էնքան են ուզում պահել, մինչեւ Գոռն ասի` ի՞նչ էիք ինձ ուզում տալ` երեք տարի պայմանական, այ մարդ, տվեք հոգնեցի... բայց Գոռը լավ է կոտոշ է, 6 ամիս նստել է, 2 ամիս էլ կնստի: Իսկ ես ամեն օր բողոքները գրելու եմ նույն բովանդակությամբ, որ այսօր մեզ դեռ գործի նյութերին չեն ծանոթացրել, վաղն էլ եմ գրելու, որովհետեւ գործ չկա, ուղղակի հարմար ֆիգուրա գտան, որ աղմուկին համահունչ լինի, հիմա էլ չեն կարողանում դատել, որովհետեւ հակառակ աղմուկը կստացվի», - նշում է փաստաբանը:
«Ազատություն» ռադիոկայանը փորձեց գործի հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալ նաեւ ոստիկանությունից, սակայն մամուլի բաժնից մեզ պատասխանեցին, որ պաշտոնապես կարող են միայն հայտարարել, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ նախաքննական մարմինն այլ պարզաբանումներ չի տալիս: