Մատչելիության հղումներ

Աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կարող է բարդացվել


Տաջիկ աշխատանքային միգրանտները Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատան մոտ ցույց են անցկացնում` պահանջելով ընդլայնել իրենց իրավունքները, արխիվ
Տաջիկ աշխատանքային միգրանտները Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատան մոտ ցույց են անցկացնում` պահանջելով ընդլայնել իրենց իրավունքները, արխիվ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարծիք է հայտնել, որ շատ ավելի լավ կլիներ, ավելի շատ կարգուկանոն կլիներ, եթե աշխատանքային միգրանտները Ռուսաստան մուտք գործեին արտասահմանյան անձնագրերով եւ վիզաներով:

Ներկայումս աշխատանքային միգրանտները Ռուսաստան են ժամանում ներքին անձնագրերով, լրացնում են միգրացիոն քարտեր, որոնք, Մոսկվայի քաղաքապետի կարծիքով, շատ հեշտ կարելի է կեղծել:

Սոբյանինի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում աշխատում է մոտ 400 հազար արտասահմանցի` այն դեպքում, երբ Ռուսաստանի մայրաքաղաքը միայն դրա կեսի պահանջն ունի:

Սակայն, տարբեր աղբյուրների տվյալներով, իրականում Մոսկվայում ներկայումս ապրում է առնվազն 800 հազար աշխատանքային միգրանտ: Այս թիվն է հրապարակել, օրինակ, Ռուսաստանի մայրաքաղաքի միգրացիոն ծառայությունը ընդամենը կես տարի առաջ:

Վերջերս Ռուսաստանում սկսել են հաճախ խոսել ԱՊՀ-ի երկրների հետ վիզաների ռեժիմի անցնելու մասին: Խոսքը առաջին հերթին Կենտրոնական Ասիայի երկրների` Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի մասին է:

Այս թեման ամենաքննարկվողներից մեկն է դարձել Ռուսաստանում վերջին ամիսներին: Վերջերս նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն էր ասել, թե մինչեւ 2015 թվականը Եվրասիական միությանը չանդամակցած երկրների քաղաքացիները Ռուսաստան կմտնեն միայն արտասահմանյան անձնագրերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG