Արդեն մոտ 10 տարվա պատմություն ունեցող Մանկապատանեկան գրականության շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 3-ին Գավառում: Ուղիղ մեկ շաբաթ մարզերի, Երեւանի դպրոցներում ու գրադարաններում կանցկացվեն միջոցառումներ, որոնց շրջանակներում երեխաները նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու ժամանակակից մանկագիրների հետ:
Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, սա ոչ միայն առիթ ու միջոց է գրականությունն ու մշակույթը տարածելու, այլեւ` ոլորտի խնդիրները բարձրաձայնելու:
Միլիտոնյանի հավաստմամբ, այսօրվա գրաշուկան լցվել է այնպիսի հեղեղով, որն ինքը գրականություն չի համարում. - «Ջոկատավարից սկսած, մինչեւ ես չգիտեմ ով, մանուկների համար գրքեր են գրում, եւ հրատարակիչները, տպարանատերերը այդ արտադրանքի գեղարվեստական կողմին ուշադրություն չեն դարձնում, դրանք հրատարակում են եւ լցնում են մեր գրաշուկան: Իսկ ծնողները չգիտեն դա ինչ գիրք է, դա ունի՞ արդյոք գեղարվեստական արժեք, որակ ունի, թե՞ չէ, տանում են իրենց երեխաներին են հրամցնում»:
Միլիտոնյանը նշում է, որ հայ գրականությունը ստեղծել է բարձրարժեք գրքեր մանուկների համար, եւ այդ որակը պետք է պահել, սակայն ցավում է, որ վերջին շրջանում միայն նկատում է ճաշակի համընդհանուր ճգնաժամ:
Նա, այդուհանդերձ, գտնում է, որ դաշտը վերահսկելու կարիք չկա: Վստահեցնում է` վերահսկողություն մտցնելով գրականություն չեն ստեղծում: Սակայն ուզում է ոլորտում տեսնել համախմբված, սրտացավ աշխատանք ու գործի նկատմամբ լուրջ մոտեցում :
Մանկագրի խոսքով, եթե պետականորեն աջակցում են ու լավ գրքեր են հրատարակում, ապա դրանք պետք է նաեւ քարոզվեն, ներկայացվեն, հեղինակները պետք է ճանաչելի լինեն, որպեսզի ծնողը, ուսուցիչը կարողանա տարբերակել լավ գրականությունը:
Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ չնայած մանկական գրականություն գրեթե բոլոր հրատարակիչներն են հրատարակում, սակայն ցավոտ խնդիր է հենց մանկագիրների պակասը: Նշում է, որ դաշտը կարծես սերնդափոխության չի ենթարկվում, կամ շատ դանդաղ քայլերով է առաջ գնում:
Մինչդեռ Միլիտոնյանը լավատես է. - «Իհարկե ունենք արդեն տարիքն առած մանկագիրներ: Ուրախությամբ պիտի ասեմ, որ երիտասարդ գրականագետներ էլ են արդեն սկսել հետաքրքրվել եւ ես գիտեմ, որ մագիստրատուրաներում արդեն մանկագրության վերաբերյալ ատենախոսություններ են մշակում, ներկայացնում եւ այլն»:
Անդրադառնալով պատանեկան գրականության խնդիրներին` Միլիտոնյանը նշում է, որ ոչ միայն Հայաստանում այլեւ աշխարհում վերջին 100 տարիների ընթացքում շատ քիչ գրքեր են հրատարակվել հենց այս տարիքային խմբի համար. - «Խնդիրն այն է, որ պատանեկան արձակ ստեղծելը, մեզանում էդ ավանդույթները քիչ են, եւ բարդ տարիք է դա, անցումային բարդ տարիք է, որը գրականության մեջ պիտի երեւա: Մեր գրողներից քչերն են խիզախում մտնել այդ ասպարեզը, որովհետեւ խոտանը շատ է եղել»: