Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ցավով նշում է, որ աղետալի կերպով նվազում են մեր մայրաքաղաքի կանաչապատ տարածքները:
Մինասյանի ներկայացմամբ` եթե խորհրդային չափանիշներով Երեւանի յուրաքանչյուր բնակչին բաժին էր հասնում 14 քառակուսի մետր կանաչապատ տարածք, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 3 քառակուսի մետրի:
Անդրադառնալով մայրաքաղաքի ամենահայտնի շինություններից մեկին` Փակ շուկային` Մինասյանն ասաց, որ այն չի հաջողվում պահպանել, որովհետեւ «հաճախ մենք անզոր ենք գտնվում սեփականատերերի առաջ». - «Եվ ոչ մեկը որեւիցե միջոց չի ձեռնարկում: Ուրեմն` կան ինչ-որ ավելի հզոր, գերադասելի ուժեր, որոնք օրենքից բարձր են կանգնած: Հակառակ դեպքում մեր օրենքները թույլ են տալիս, որպեսզի մենք կարողանանք քաղաքը տնօրինել այնպես, ինչպես որ կուզենայինք դա լիներ: Բայց իրականությունը երբեմն շատ ավելի խիստ է»:
«Փողի իշխանությունը», նրա խոսքով, մեզանում առաջնային է դարձել. - «Ով փող ունի եւ ուզում է քաղաքի կենտրոնում կառուցապատում կատարել, հաջողությամբ կարողանում է հաղթահարել բոլոր արգելքները եւ իր նպատակին հասնել»: Եվ այստեղ անզոր են թե’ Ճարտարապետների միությունը, թե’ քաղաքապետարանի` անվանի մասնագետներից բաղկացած ճարտարապետական խորհուրդը:
Մինասյանը հայտարարեց, որ հույսեր է կապում քաղաքացիական նախաձեռնությունների հետ, որոնք հատկապես վերջին տարիներին նկատելի ձեռքբերումներ են գրանցում:
Ճարտարապետների միության նախագահին մտահոգում է Երեւանի Փոքր կենտրոնում նորակառույց շենքերի խտությունը, ինչը նա չափազանց վտանգավոր է համարում. - «Կառավարությունում հաստատվել է Փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը, ինչը շատ ողջունելի է, բայց շատ ուշացած է»:
«Մեր առաջարկն այն է, որ քաղաքը համաչափ զարգանա ամեն ուղղությամբ», - եզրափակեց Մկրտիչ Մինասյանը: