Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի 2012-ի զեկույցում լուրջ թերացումներ է նշել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում:
«Մի շարք դեպքերում Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ», - ասված է զեկույցում:
«Քաղաքապետարանը քաղաքացիներին սեփականության իրավունքով օրենքի ուժով փոխանցվող հողը պարտադրել է, որպեսզի նրանք դրա համար վճարեն կադաստրային արժեքը: Մինչդեռ դա քաղաքացու սեփականությունն է համարվում օրենքի ուժով», - մանրամասնեց ՄԻՊ-ի գրասենյակի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների վարչության պետ Մանուշ Միրզոյանը:
«Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսեւորվել է ոչ միատեսակ եւ խտրական վերաբերմունք», - ասված է զեկույցում:
Այս առնչությամբ Միրզոյանը նշեց. - «Մի դեպքում մի քաղաքացու հնարավոր է թույլ չտան այդ տեղում տեղադրել, բայց մեկ այլ քաղաքացու թույլ տան: Որոշ դեպքերում տրամադրում են, որոշ դեպքերում չեն տրամադրում, եւ նշված գործունեությունը քաղաքապետարանը թափանցիկ չի իրականացնում, հետեւաբար դա կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: Հնարավոր է լինեն նաեւ կոռուպցիան ռիսկեր»:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ ինքնակամ շինություններին: Նշվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական զարգացումներ: Դրական է այն, որ մի շարք դեպքերում քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին:
Միեւնույն ժամանակ, սակայն, շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք խոչընդոտում են համայնքների կայացմանը եւ զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով: «Տարբեր պատճառներից ելնելով` կարող են մի դեպքում կասեցվել, մեկ այլ դեպքում` չկասեցվել, մի դեպքում ընդամենը արձանագրում են, որ ինքնակամ շինարարություն է, անձին պատասխանատվության են ենթարկում, սակայն հետեւանքները վերացնելու, քանդելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում», - ասաց Մանուշ Միրզոյանը:
Դրական եւ բացասական արձագանքներ կան զեկույցում նաեւ հանրային տրանսպորտի վերաբերյալ: «Քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի պետք է դադարեցվի Երեւանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող «Ռաֆ» եւ «Երազ» մակնիշի հնամաշ միկրոավտոբուսների աշխատանքը… սակայն ոլորտում առկա խնդիրները դեռ չեն լուծվել», - ասված է զեկույցում:
Այս կապակցությամբ Միրզոյանը ասաց. - «Այս մասերով էլ քաղաքապետարանը քայլեր ձեռնարկել է, սակայն դրանք բավարար չեն եղել նշված խնդիրները լուծելու համար»:
«Դեռեւս իր լուծումը չի ստացել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու հարցը», - արձանագրել է ՄԻՊ-ի զեկույցը:
Թերացումների շարքում են նաեւ այն, որ «անուշադրության են մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը», «չի իրականացվել հետեւողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու եւ դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ», «անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու եւ արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ»: