Իշխող Հանրապետական կուսակցությունը պատրաստ է երկխոսել ու համագործակցել նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց Հանրապետականի համար անհասկանալի են մնում ընդդիմադիր գործչի պահանջները:
«Գնալով երկխոսության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամրապնդի իր դիրքերը ընդդիմադիր քաղաքական դաշտում», - համոզված է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ Հովհաննիսյանի պահանջների վերաբերյալ նա նշում է, որ «դրանք ընտրազանգվածը պահելու նպատակ ունեն»:
Ազատության հրապարակում արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Հովհաննիսյանը մասնավորապես պահանջել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացման իրավական հիմք չկա»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սահակյանը:
Հովհաննիսյանի պահանջները արտահերթ ընտրություններով չեն սահմանափակվում: Նա ղեկավար պաշտոններ է պահանջել մի շարք կարեւոր գերատեսչություններում՝ Գլխավոր դատախազությունում, Հարկային եւ Մաքսային, Ազգային անվտանգության ծառայություններում, Արտաքին գործերի եւ Կրթության ու գիտության նախարարություններում, Վերստուգիչ պալատում, Արդարադատության խորհրդում եւ Հակակոռուպցիոն հանձնաժողովում: «Ժառանգության» առաջնորդը պահանջել է նաեւ 5 մարզպետների պաշտոնանկ անել:
Հանրապետականի փոխնախագահի գնահատմամբ, «Ժառանգությունը» չունի ո՛չ քաղաքական թիմ, ո՛չ կադրեր, ո՛չ ծրագիր, եւ եթե անգամ նրանց մի քանի պաշտոն առաջարկվի՝ «Ժառանգությունը» կդառնա իշխանություն, իսկ մեկ տարի անց կունենանք «անփորձների կոռումպացված մի համակարգ»:
«Մենք չենք ուզում ժողովուրդը հուսախաբվի, դրա համար ասում ենք՝ եկեք տեսնենք ինչ եք ուզում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սահակյանը: Նա հայտարարեց, որ իրենք իսկապես պատրաստ են համագործակցելու հանուն երկրում ծառացած խնդիրների լուծման, ինչպես նաեւ ցանկանալով նպաստել կազմակերպված ընդդիմության ձեւավորմանը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ իշխանության հետ երկխոսության պարագայում ընդդիմությունը կկարողանա ուղղորդել իշխանություններին: Իսկ եթե լծակներ էլ չունենա՝ հասարակությունը կարող է լինել իր լծակը, կարծում է Հանրապետականի ներկայացուցիչը:
Սահակյանն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին` շեշտելով, որ Երեւանի համար երբեւէ ոչինչ չարած ուժերն այսօր հանկարծ սկսել են սիրել Երեւանը: Նա կարծում է, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններով նպատակ ունեն կուսակցական ճանապարհ հարթել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվի: