Արտաշատի բնակիչ, թոշակառու ընտրող Անիկ Դավթյանը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է դիմել՝ իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման պահանջով:
Դավթյանը վիրավորված է թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնը 10 տարի զբաղեցնող Տիգրան Վիրաբյանից:
75-ամյա թոշակառուն դատարանից պահանջում է Վիրաբյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, տեսաձայնագրել այդ գործողությունը եւ տեսագրությունը տեղադրել Youtube կայքում: Դավթյանը պատասխանող պաշտոնյայից պահանջում է նաեւ մեկ միլիոն դրամի փոխհատուցում: Թոշակառու ընտրողն, ի դեպ, իր կյանքի ընթացքում առաջին հայցն է ներկայացրել, որն այսօր դատարանը վարույթ է ընդունել:
Փետրվարի 18-ին՝ Հայաստանի նախագահի ընտրության օրը, Դավթյանը ընտրողների ցուցակում ստորագրելիս նկատել է, որ այդ ցուցակներում դեռ ընդգրկված են արդեն 20 տարի Հայաստանից բացակայող իր երկու որդիների անունները եւ փորձել է ջնջել: Վիճաբանություն է սկսվել տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանը, ըստ հայցի, արատավորել է Անիկ Դավթյանի պատիվը, արժանապատվությունը:
Վիրաբյանը Դավթյանին այդ վիճաբանության ընթացքում անվանել էր «դերասան մեյմուն, տականքի մեկը»: Հայցի մեջ նշված են այլ արտահայտություններ եւս, որոնք մի փոքրիկ թղթի վրա գրել է ընտրող թոշակառուն եւ մշտապես պահում է իր մոտ, «մինչեւ այդ պաշտոնյան պատժվի»:
«Էդ ի՞նչ բառեր են, ես 40 տարի աշխատել եմ, նման բառեր չեմ լսել», - վրդովվում է Դավթյանը. - «Ճիշտ է, հեռուստացույցով ասում են, որ կեղծիքներ չեն լինելու, բայց շատ լավ էլ լինում է: Ով չգիտի, որ ընտրությունները կեղծում են»:
Տիգրան Վիրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հայցը դեռ չի ստացել:
«Քննություն է գնացել մեր քննչական բաժնում, ու ամեն ինչ պարզվել է, ես ոչ մեկին վճարելու պատրաստ չեմ», - հայտարարեց նա` թոշակառուի պնդումները հերյուրանք որակելով. - «Որ նորմալ նկարեին, կերեւար` ով ում վիրավորեց»:
Համաձայն ոստիկանության պաշտոնական կայքէջի տեղեկատվության` Արարատի մարզի քննչական բաժինը «որոշում է կայացրել 17/4 ընտրատեղամասում կատարված տեսագրությունների հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»:
Դավթյանը մանրամասնեց իր եւ քննիչի խոսակցությունը. - «Եկավ ինձնից ցուցմունքներ վերցրեց, ասաց` տանենք գործը կարճենք, ասացի` տարեք դատարան»:
Վիճաբանությունը նկարահանել է լրագրող Ծովինար Նազարյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում պնդել է, որ վիրավորական խոսքերը սկսել է պաշտոնյան՝ Տիգրան Վիրաբյանը:
Այս միջադեպից հետո Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «կոշտ խոսակցություն» է ունեցել Տիգրան Վիրաբյանի հետ` հորդորելով նրան իրեն «տղամարդավարի պահել»:
Իսկ Դավթյանը մինչ օրս զարմացած է, թե ինչպե՞ս կարող է տեղամասային հանձնաժողովի ողջ կազմը հանդուրժել հանրապետական պաշտոնյայի վարքագիծը:
«Այնտեղ ոչ մի ընդդիմադիր չկար, իր եղբոր տղան էլ «Ժառանգության» ներկայացուցիչն էր, կարող է ի՞նձ պաշտպանի «Ժառանգության» ներկայացուցիչը», - հարցնում է նա:
Թոշակառուն ասում է` եթե դատարանը բավարարի իր հայցը, մեկ միլիոնը ծախսելու է Հայաստանից 20 տարի բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված որդիների մոտ՝ Ռուսաստան մեկնելու համար: