Մատչելիության հղումներ

Նկարահանվում է ֆիլմ Եթովպիայի հայ համայնքի մասին


Հայաստանում՝ կարոտ, Եթովպիայում՝ թեզեթա (Tezeta): Թեզեթան եթովպական էթնիկ ջազի տեսակ է, որ թարգմանաբար նշանակում է՝ իմ հիշողությունը, եւ իմաստով նման է հայկական «կարոտ» բառին: Այդպես կկոչվի ԱՄՆ-ից Հայաստան եկած եւ Հայաստանում մշտական բնակություն հաստատած ռեժիսոր Արամազդ Քալաջյանի առաջին վավերագրական ֆիլմը Եթովպիայում ապրող հայերի մասին:

Արամազդի հաշվարկով՝ ֆիլմը առաջին անգամ էկրան կբարձրանա 2014 թվականի ապրիլին: Հեղինակը պարբերաբար մեկնում է Եվթոպիա. այժմ էլ այնտեղ է: Ֆիլմը ֆինանսավորելու համար 2012 թվականի հուլիսին Արտավազդը հատուկ վիրտուալ հարթակ է ստեղծել kickstarter.com կայքում, որը նախատեսված է մշակութային տարբեր նախագծերի ֆինանսավորում հայթայթելու համար:

«Մոտ մեկ դար առաջ Եթովպիայի հայկական համայնքում շուրջ 1000 հայ կար, այժմ նրանց թիվը հասնում է 100-ի», - մեզ հետ զրույցում հայտնեց Քալաջյանը:

Արամազդ Քալաջյանը նշեց նաեւ, որ Եթովպիայի ազգային առաջին հիմներգը գրել է հայազգի Գեւորգ Նալբանդյանը: Ֆիլմը կպատմի նաեւ այն մասին, թե ինչ դեր են ունեցել հայերը Եթովպիայի ժամանակակից երգարվեստի ձեւավորման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG