Արձանագրելով որ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չընդունեցին իր հրավերը` Ազատություն հրապարակ գալ, հաշվետվություն ներկայացնել ժողովրդին` ապա հրաժարական տալ, Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ այսպիսով այլեւս խոսքով անելիք չունի, մնում է միայն գործ անել։
«Ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, որովհետեւ իրենք գիտեն՝ ռիսկ արեցին ես ոտքովս կգնամ եւ ժողովրդի պահանջը կներկայացնեմ իրենց, եւ դա կանեմ։ Ուրեմն, ներկա դրությամբ մենք խոսքով ավելացնելու չունենք, մերը անելիքն է։ Մենք մեր գործով, մեր հետեւողականությամբ համալսարաններում, բուհերում, հրապարակում, մարզերում մեր գործը պիտի անենք եւ չենք թուլանալու», – հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։
Վաղվանից, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցերը. նախ կլինի Տավուշի մարզի մի քանի քաղաքներում, իսկ մարտի 7-ին Թալինում, Արթիկում, ապա դարձյալ Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում եւ Ապարանում: Նախագահի նախկին թեկնածուն երեւանյան հանրահավաքներ կանցկացնի մարտի 8-ին եւ 10-ին. այդ օրը, խոստացավ, բոլոր նրանք ովքեր չարախոսում են իրեն` թե Րաֆֆին ծրագիր չունի, կտեսնեն այդ ծրագրի բեկումը:
«Ժառանգության» առաջնորդը նաեւ հանդիպումներ է ծրագրել Հայաստանում Եվրամիության դեսպանի, եւ պաշտոնական այցով Երեւան այցելող Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ: Այսօրվա հանրահավաքում անդրադառնալով ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու իր որոշմանը` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե դիմումի հիմքը առաջին հերթին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջին զեկույցն է։
«Պիտի պահանջենք, որ այդ գնահատականը, Amnesty International–ի, Эхо Москвы, Policy Forum Armenia եւ տարբեր անկախ մասնագիտական կազմակերպությունների գնահատականը դառնա Սահմանադրական դատարանի քննարկման առանցքը», – հավելեց նա։
Ընդդիմադիր առաջնորդի խոսքով, սա դատարանի եւ բոլոր դատավորների` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ վերջին հնարավորությունն է կիրառել Սահմանադրությունն ու օրենքի իշխանությունը։
Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն թեեւ այսօր ավելի վաղ խոստացել էր հրապարակել իր եւ Գագիկ Ծառուկյանի՝ փակ դռների հետեւում կայացած հանդիպման մանրամասները, այդուհանդերձ հանրահավաքային ելույթում ընդհանրացրեց նաեւ ՀՅԴ-ի եւ «Սարդարապատ» նախաձեռնության անդամների հետ վերջին հանդիպումները, ասաց` բոլոր քննարկումներում օրակարգը նույնն է եղել` լուծել համազգային մարտակոչը. – «Իմ օրինակով հնարավորություն տալով, որ յուրաքանչյուրը ինքնամաքրվի, օրենքի ներքո հավասար դառնա, մասնակցի համազգային այն լուծմանը, որը անհրաժեշտ է մեր ժողովրդի համար»։
Հովհաննիսյանը փոխանցեց, որ եթե ՀԱԿ-ն իր ղեկավարությամբ հանդերձ պատրաստ լինի, կողջունի նաեւ նրանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը այսօր Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ նահանգները, իրենց աշխարհաքաղաքական նեղ շահերից ելնելով հակաժողովրդավարական, ամոթալի քայլ կատարեցին` ճանաչելով ապօրինի, ոչ լեգիտիմ նախագահին։
«Դեռ ուշ չէ վերանայման համար, եւ ես պատրաստ եմ Օբամայից մինչեւ Վլադիմիրովիչ, մինչեւ Օլանդ, հանդիպել նրանց հետ եւ թույլ տալ, որ իրենք ունենան այդ մեծությունը՝ վերանայելու համար այդ հսկա սխալը, որ կատարել են», – հավելեց նա։
Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ըստ «Ժառանգության» առաջնորդի այլեւս անկարելի է ճանաչել Մինսկի խմբի գործառույթներն ու նրանց հնացած, ավելորդ ու ուժը կորցրած հայտնի սկզբունքները:
Րաֆֆին Հովհաննիսյանը չշրջանցեց Ծավ գյուղի ղեկավարի դեմ սկսված քրեական հետապնդման թեման. – «Հիմա ո՞ւմ են բռնում, ինչ եք կարծում, ո՞վ հաղթեց պաշտոնական տվյալներով։ Այո՛, մենք հաղթեցինք անգամ պաշտոնական տվյալներով»։
Գյուղապետը քավության նոխազ է, ասաց Հովհաննիսյանը` խոստանալով սատարել բոլոր նրանց, ովքեր թեկուզ հանրապետական լինելով, ժողովրդի շահն են պաշտպանել:
«Չեմ հանձնելու եւ չեմ հանձնվելու, իրենք պիտի հանձնեն իշխանությունը ժողովրդին», - ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, – «Ինձ ինչ–որ երիտասարդ հանրապետական ակնարկ արեց, նկատողություն, որ օտար բառեր եմ խոսում ռուսերեն։ Ընդունում եմ քննադատությունը։ Դու ուրեմն «զադնի» չես հասկանում՝ ուրեմն ոչ մի նահանջ չի լինելու, էդ չարաճճի փոքրիկ հանրապետականներին՝ մեծ ու փոքր, որ փորձում են պարոն Սարգսյանի փոխարեն ինձ նեղացնել իրենց բառերով, ես ձեզ մի ասելիք ունեմ՝ տղերք, բարեւ, բարեւ՝ ձեր օրերը հաշվված են։ Դուք դառնալու եք փոքրամասնություն եւ կանգնելու եք օրենքի առջեւ»։