«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ կապված հունվարի 31-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիրկյանի դեմ մահափորձի հետ։
Չի բացառվում, որ առաջիկա ժամերին որոշում կկայացվի նրան կալանավորելու վերաբերյալ։
ԱԱԾ–ն այս պահին հրաժարվում է որեւէ տեղեկատվություն տրամադրել։
Հիշեցնենք, որպես էպոսագետ ներկայացվող թեկնածու Վարդան Սեդրակյանը ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո իրեն այս գործով ձերբակալելու են. Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք Սեդրակյանի ծանոթներն են, եւ կալանավորվածների մերձավորները վերջին օրերին մամուլի հետ զրույցներում հայտարարում են, որ Սեդրակյանը կապ ունեցել է այդ դեպքի հետ:
Ռուզաննա Ստեփանյան