Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Հովհաննես Մելքոնյանին նվիրված հուշագրությունը


Lույս է տեսել անցած դարի հայ գրականության վառ ներկայացուցիչներից մեկին` արձակագիր եւ հրապարակախոս Հովհաննես Մելքոնյանին նվիրված հուշագրությունը:

«Բառակերտ հուշարձան Հովհաննես Մելքոնյանին» վերնագրված հատորը նվիրված է գրողի ծննդյան 75-ամյակին:

Իրենց գրչընկերոջ, ընկերոջ մասին պատմում են Վազգեն Գաբրիելյանը, Պերճ Ստեփանյանը, Հարություն Հովնաթանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Ազատ Գասպարյանը, Հերբերտ Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վահագն Մուղնեցյանը, Վահան Տեր-Ղազարյանը, Պողոս Սնապյանը… Ժողովածուն ամփոփում է մոտ 70 անձանց հուշերը:

Ժողովածուն կազմել ու հրատարակել է Հովհաննես Մելքոնյանի որդին` թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա ասաց, որ հոր մահից հետո (2009 թվականին) մշտապես ամենաջերմ խոսքերն է լսել նրա մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Մելքոնյանը պատմեց. - «Երբ նայում էի հորս թղթերը, տեսա մի հետաքրքիր միտք` եթե քաղաքում ավելանում են շքեղ գերեզմանները, ուրեմն քաղաքում ավելացել են գողերը: Ոորշեցի, հետեւելով այդ տրամաբանությանը, նրա 75-ամյակին կանգնեցնել ոչ թե այդ քարակերտ հուշարձանը, այլ իր ընկերների, բարեկամների, մտերիմների հուշերի միջոցով կազմած բառակերտ հուշարձան»:

Ժողովածուի մեջ տեղ է գտել նաեւ Հովհաննես Մելքոնյանի եւ Մուշեղ Գալշոյանի ցայսօր անտիպ նամակագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG