Մատչելիության հղումներ

Դաշնակցությունից հեռացված ԼՂ պատգամավորը ելույթ ունեցավ Հովհաննիսյանի հանրահավաքում


Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ով ամիսներ առաջ հեռացվել է Դաշնակցության շարքերից, այսօր ելույթ ունեցավ Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում։

«Կոչ եմ անում իմ բոլոր մարտական ընկերներին, շարքային զինվորից մինչեւ հրամանատար, միացե՛ք մեզ»,- իր ելույթում կոչ է արել Բադասյանը, ով ամիսներ առաջ հեռացվել է Դաշնակցության շարքերից ԼՂ անցած նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանին սատարելու համար:

Իր խոսքում Բադասյանը հիշեցրել է ԼՂ նախագահի ընտրությունները` նշելով, որ այն նույնպես անցել է ընտրախախտումներով, քանի որ «Հայաստանի իշխանության շարունակությունն է»:

Հիշեցնենք՝ ՀՅԴ ղարաբաղյան կառույցը, ի տարբերություն հայաստանյանի, իշխանության մաս է կազմում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ կառույցի պաշտոնաթերթը երեկ հրապարակել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որում ՀՅԴ-ն պատրաստակամություն է հայտնում պայքարել՝ «ժողովրդի լիակատար իշխանության հաստատման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG