Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Այդ մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ոստիկանությունը ափսոսանք է հայտնում Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ հավաստիացնում, որ այսուհետ էլ շարունակելու է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի ապահովման, քաղաքացիների իրավունքների պահպանման, փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։
Երեկ Արտաշատում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած հանդիպման ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել իրավապահ մարմինների` նկարահանումներ իրականացնող աշխատակցի եւ Հովհաննիսյանի թիմի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի միջեւ։
Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող նկարահանումներին, ապա Ոստիկանությունը իր այսօրվա հաղորդագրությունում հարկ է համարում նշել, որ իր աշխատակիցների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է օրենսդրությունից. - «Ոստիկանության ծառայողները հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գտնվելու հավաքների անցկացման վայրում եւ, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնելու վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաեւ տեսախցիկով դիտարկումներ»:
Ոստիկանությունը հավաստիացնում է նաեւ, որ «դա բխում է միջոցառումների կազմակերպիչների ու մասնակիցների շահերից, ինչպես եւ նպատակ է հետապնդում վերահսկել ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումը»:
Ոստիկանապետի ցուցումով՝ նկարահանումներ կատարողները պարտադիր պետք է լինեն համազգեստով կամ համապատասխան տարբերանշաններով, ասված է հաղորդագրությունում։