Մատչելիության հղումներ

«Արծրունի» խումբը` նոր ոճով ու կազմով


Խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող Վահան Արծրունին «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ 2000 թվականից սկսած` խումբն ակտիվ գործունեություն էր ծավալել` փառատոններ, ակումբային ելույթներ, ձայնասկավառակներ:

Ֆրանսիայում խումբը 2001-ին եւ 2002-ին թողարկել էր երկու ձայնասկավառակ ` "Live Cuts"-ն ու "Cruzaid"-ը: 2003 թվականին "Cruzaid" ձայնասկավառակը ընդգրկվել էր եվրոպական «պրոգրեսիվ երաժշտության» տասնյակում, իսկ 2007-ին այն վերահրատարակվել էր մեկ այլ ֆլեյտահարի մասնակցությամբ:

Սակայն վերջին երկու տարիների ընթացքում Վահան Արծրունին կտրուկ փոխեց համերգային ուղղվածությունը:

«Ստեղծագործությունները, որ կատարում էինք, գործիքային պիեսներ էին` պրոգրեսիվ երաժշտության ոճի մեջ լուծված: Փաստորեն, ժանրի կտրուկ փոփոխությամբ սկսեցինք այս նոր պրոեկտը: Գործիքային ռեսուրսը լրիվ այլ է: Այսինքն, եթե մինչեւ այդ ելույթ էինք ունենում ռոք կազմին բնորոշ ռեսուրսով` էլեկտրակիթառներ, ավելի կոշտ հնչողություն, հիմա կոնցեպտը այլ է. ամբողջ կազմը ակուստիկ է». - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արծրունին:

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ նորակազմ խմբի անդրանիկ համերգը:

«Սոլո կիթառ խմբում այլեւս չկա: Ակուստիկ երկրորդ կիթառն է ֆլեյտայի առկայությամբ»,- հավելեց Արծրունին: - «Սեփական ստեղծագործության մեջ հավակնություններ չունեմ: Բոլոր ստեղծագործությունները, որ ժանրում էլ որ լինեն, ինձ շատ հոգեհարազատ են` որքանով Կոմիտասի «Տասը հայտնություն» շարքը, նույնքանով էլ պրոգրեսիվ, էլեկտրոնային երաժշտությունն ու հոգեւոր մշակումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG