«Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարում է, որ ըստ պաշտոնական տվյալների Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Գյումիրում, Վանաձորում, Կապանում, Աբովյանում, Արթիկում, Եղեգնաձորում եւ մի շարք քաղաքներում։
Ելույթ է ունենում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ Շիրակի մարզպետը հրաժարական է տվել։ Նա կարծիք է հայտնում, որ հրաժարականի պատճառն այն է, որ կուսակցական աշխատանքը լավ չի կատարել։
Ելույթ է ունենում նախագահի թեկնածու, քարոզարշավի ողջ ընթացքում հացադուլ արած Անդրիաս Ղուկասյանը: