Մատչելիության հղումներ

Հունգարահայ համայնքը նշեց Գուրգեն Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցը


Հունգարիա, Բուդապեշտ - Ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի դեմ բողոքի ցույցի մասնակիցները պարզել են Գուրգեն Մարգարյանի լուսանկարը, 4-ը սեպտեմբերի, 2012թ.
Հունգարիա, Բուդապեշտ - Ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի դեմ բողոքի ցույցի մասնակիցները պարզել են Գուրգեն Մարգարյանի լուսանկարը, 4-ը սեպտեմբերի, 2012թ.
Փետրվարի 19-ին Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին գտնվող հայկական խաչքարի մոտ,
Հունգարիայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, ով 9 տարի առաջ դաժանաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Այդ մասին տեղեկացնում է armenians.hu կայքը։

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի մարդասպանը Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն անցած տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան, որտեղ անմիջապես ներում ստացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից եւ փաստացի հերոսացվեց։

Նույն օրը Հայաստանը պաշտոնապես կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG