Նոր Նորքի վարչական շրջանի որոշ հատվածներ եւ Ջրվեժ թաղամասն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր ընթացող վերահաշվարկի ժամանակ կրքերն այն քան բորբոքվեցին, որ հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ ոստիկանների միջամտությամբ սենյակից հեռացնել վերահաշվարկվող տեղամասի ՕԵԿ-ական նախագահին։
2/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուրեն Մարտիրոսյանի եւ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանի միջեւ վիճաբանությունը ծագեց լեզվակռվից, երբ անվավեր քվեաթերթիկներն արդեն հաշվարկվել էին եւ հայտնաբերվել էր, որ 5-ից 3-ը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայներ էին։
2/5 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից 4 ձայն պակաս էր ստացել, Սերժ Սարգսյանին տրված ձայներն էլ 1-ով ավել էր հաշվարկվել։ Վերահաշվարկի արդյունքում նրանց ձայները հավասարվեցին, պարզվեց, որ թեկնածուներից յուրաքանչյուրը 347-ական ձայն է հավաքել։
2/3 ընտրատեղամասի վերահաշվարկն ավելի հանգիստ անցավ։ Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից 57 ձայն ավել էր ստացել։ Վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի ձայները 1-ով պակասեցին։
«Ժառանգության» ներկայացուցիչները 10 տեղամասերում էին վերահաշվարկ անցկացնելու դիմումներ ներկայացրել, սակայն թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր բոլոր դիմումները եւ սեփական նախաձեռնությամբ որոշել հաշվել 3 ընտրատեղամասերի քվեները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։
«Առանձնացրել ենք 3 տեղամաս մեր սեփական նախաձեռնությամբ, որոնց պարկերը բաց են, կասկածներ առաջացել է, ուզում ենք նայել», - մանրամասնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ «Ժառանգության» դիմումները մերժվել են հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
Ստյոպա Սաֆարյանը իրենց դիմումների մերժման այլ բացատրություն ներկայացրեց․ - «Մի տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը 89 է, մյուսում՝ 90 է։ Այսպիսի ցուցանիշ անվավերների 37 ընտրական տեղամասերում չկա։ Գրեթե վստահ եմ, որ այս անվավերներն ունեցող տեղամասում 100 տոկոս կհանդիպեք նմանատիպ եւ ավելի մասշտաբային երեւույթների, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները ուղղակի անվավեր են ճանաչվել»։