Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկի


Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Քոչարյանը Հայաստանում չէ` աշխատանքի բերումով գտնվում է արտերկրում եւ, հետեւաբար, չի քվեարկի նախագահական ընտրություններում։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա բոյկոտի մի ձեւ է` հաշվի առնելով սուր քննադատությունը, որ ընտրությունների կապակցությամբ հնչեցրել էր երկրորդ նախագահը իր վերջին հարցազրույցում, Սողոմոնյանը արձագանքեց. - «Կարծում եմ, եթե ինքը հանրապետությունում լիներ` կմասնակցեր քվեարկությանը»։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG