Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ` նախագահական ընտրությունների քվեարկության նախորդ օրը, կազմում է 2 միլիոն 505 հազար 980։
Ի կատարումն Ընտրական օրենսգրքի պահանջի, Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, Ոստիկանությունը հրապարակում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:
Ըստ այդմ, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածների թիվը երեկվա դրությամբ 14 հազար 285 էր, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 502, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 1719, եւ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներինը` 1628։
10 օր առաջ Ոստիկանության հրապարակած տվյալներով` Հայաստանի ընտրողների թիվը կազմում էր 2 միլիոն 505 հազար 882։
Անցած տարվա մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկված էր 2 միլիոն 485 հազար 844 մարդ։