Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

Քվեարկության ավարտից մեկ ժամ առաջ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, թե արդյունքներն արդեն իսկ կեղծված են։ Մեջբերելով ԿԸՀ վերջին տվյալները, որոնց համաձայն, ընտրություններին արդեն մասնակցել է 1.259.374 մարդ, Մելիքյանը պնդում է, թե ըստ այդմ քվեարկությանը մասնակցել է «Հայաստանում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%-ը»:
«Սա ՀՀ պետականության և ժողովրդավարական արժեքների դեմ կատարվող ոտնձգություն է»,-հայտարարում է Մելիքյանը:

Տեղական դիտորդների խոսքով, ամենաաղաղակող ընտրախախտումները արձանագրվել են Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում։ Արարատում մոտ հիսուն մարդ են մտել տեղամաս եւ լցոնել 300-400 քվեաթերթիկ, սակայն, ըստ դիտորդի, խախտումը չի արձանագրվել ընտրական հանձնաժողովի կողմից։ Մարտունիում էլ արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր, երբ ընտրողները քվեաթերթիկը ցույց են տվել հանձնաժողովի անդամներին։
Տեղական դիտորդները միաժամանակ փաստում են, որ այսօր ընտրատեղամասերում մթնոլորտը լարված չէ՝ իր տարբերություն հայաստանյան նախորդ ընտրությունների։
Վանաձորում եւ շրջակա համայնքներում իրավիճակը առայժմ հանգիստ է։ Չնայած որոշ ընտրատեղամասերի առջեւ կուտակումներ են նկատվում, այդուամենայնիվ, ներսում մարդկանց թիվը չի գերազանցում նախատեսվածը։
Թիվ 30 ընտրատարածքում, հանձնաժողովի նախագահի խոսքով, արձանագրվել են որոշ խախտումներ, ընտրողներից մեկը,մասնավորապես, պարզել է, որ իր անվան դիմաց ինչ-որ մեկն արդեն ստորագրել է։ Որոշ խախտումներ են արձանագրել նաեւ տեղական դիտորդները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG