Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

Գյումրիի այն տեղամասերում, ուր այսօր եղել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, կային մեքենաների կուտակումներ, որոշ տեղամասերում երիտասարդ մարդկանց խմբեր էին հերթապահում ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
«Ժառանգությունը» ահազանգում է ընտրախախտումների մասին։ Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը արձանագրել է ընտրակաշառքի բաժանման, բաց քվեարկության, անձնագրերում դրոշմակնիքների թանաքանյութի անհետացման «զանգվածային դեպքեր»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 14-ի տվյալներով` Հայաստանի նախագահական ընտրությանը մասնակցել է ընտրողների 33 տոկոսը կամ մոտ 836 710 մարդ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հարցին, թե հանուն ինչ՞ է քվեարկել, պատասխանել է. - «Որպեսզի գալիք տարիները մեր երկրի համար հաջողության տարիներ լինեն տարբեր ասպարեզներում՝ ի բարօրություն, ի շահ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայության»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG