«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի համոզմամբ` գործող նախագահ Սերժ Սարգսյանը առանց որեւէ դժվարության ընտրությունների առաջին փուլով երկրորդ անգամ կստանձնի նախագահի պաշտոնը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Հոկտանյանը մեկնաբանեց, թե Սարգսյանը հանրային լայն վստահություն չի վայելում, սակայն ընտրությունների ակնհայտ կանխորոշված ելքը պայմանավորված է մրցակցություն բացակայությամբ:
«Եթե մրցակցություն չկա, եւ եթե այսպես շարունակվի, ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի հաղթանակը հենց առաջին փուլում: Ընդ որում` հիմնականում ոչ թե կոշտ, կոպիտ խախտումների, այլ նուրբ խախտումների միջոցով, երբ ամեն ինչ արվում է նախապես, ոչ թե լցոնումներ են լինում քվեարկության օրը, կամ դիտորդների կամ վստահված անձանց ծեծուջարդ: Կասկածում եմ, որ այդպիսի բաներ լինեն», - ասաց Հոկտանյանը:
Նախընտրական այս մթնոլորտը, սակայն, հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հանգամանքներով է բացատրում. հայ ընտրողի համար ձայնը առաջին հերթին ապրանք է, հայտարարեց Հոկտանյանը:
«Շատերը ուղղակի իրենց աշխատանքը չկորցնելու համար, մյուսները ելնելով տարբեր բարեկամական, քավոր-սանիկային եւ այլ հարաբերություններից պարտավորվում ենք քվեարկել համապատասխան թեկնածուի օգտին: Այսինքն ընտրողի հոգեբանություն, վարքագիծ դասական իմաստով չունենք: Այստեղ իշխանություններին մեղադրելուց բացի պետք է հասկանանք, թե ինչքանով է ընդդիմությունը իրեն ադեկվատ պահեց այս իրադրությունում, որքանով նրանք կարողացան այլընտրանք դառնալ», - ասաց հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը:
«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախագահական ընտրություններից առաջ էլ ահազանգեր է ստանում ընտրակաշառքի բաժանելու կամ խոստանալու մասին, ընդ որում ինչպես ընտրողների, այնպես էլ հանձնաժողովների անդամների շրջանում: Ոստիկանությունը, սակայն, Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ հակված չէ հետաքննություններ իրականացնել, մինչդեռ կաշառք վերցնողն ինքը երբեք այդ մասին չի բարձրաձայնի:
«Այստեղ խնդիրն այն է, որ փաստացի ֆիքսում հնարավոր է, եթե իրավապահ մարմինները հստակ կարողանան հետեւել այդ դեպքերին եւ հստակ կամք ունենան գնալ մինչեւ վերջ, որը, ելնելով խորհրդարանական ընտրությունների փորձից, չէի ասի, որ կա», - ասաց նա:
Հակակոռուպցիոն կենտրոնը նաեւ վարչական ռեսուրսի բավական ծավալուն մասշտաբով կիրառման դեպքերով է մտահոգված: Հոկտանյանը մատնացույց է անում վերջին օրերին հատկապես մարզերից հնչող ահազանգերը:
«Վերադաս պաշտոնյան իր ենթակային պարտավորեցնում է քվեարկել տվյալ կուսակցության կամ թեկնածուի օգտին: Սա փաստորեն բավականին տարածված երեւույթ է եւ վարչական ռեսուրսի լրջագույն խախտումը ես դա եմ համարում, երբ փաստորեն մարզերում տեղի են ունենում այդ ցուցակագրումները: Դա բավականին լուրջ թափ է առել», - ասաց նա:
«Թրանսփարենսի ինտերնեյշնլն» այսօր ներկայացրեց «Ընտրական թվեր էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել են ընտրացուցակները: Կենտրոնի նախագահը հրապարակեց մի քանի տվյալներ. օրինակ, Հայաստանում քվեարկելու իրավունք ունի 80 տարեկանից բարձր շուրջ 84 հազար մարդ, նրանից մոտ երկու հարյուրը արդեն 100-ամյակն են բոլորել: Ծրագիրը գտել է ավելի քան տասը հազար հասցե, որտեղ միաժամանակ տասից ավելի ընտրողներ են ապրում: Ընտրացուցակներում ընդգրկված 6 հազար քվեարկող էլ առհասարակ հասցե չունի, կամ էլ բնակարանի կոնկրետ թիվ նշված չէ:
Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ, սրանք ընտրախախտումների մասին փաստեր չեն, բայց մտահոգություններ են առաջացնում, որ բազմակի քվեարկությունների հնարավորությունն է մեծանում: Միակ լուծումը, Հոկտանյանի համոզմամբ, ընտրություններից հետո քվեարկողների ցուցակները հրապարակելն է` հասկանալու ովքեր են իրականում եկել ընտրատեղամաս: