Մատչելիության հղումներ

ՆԳՆ-ն պահանջելու է, որ Թբիլիսիի քաղաքապետը հարցաքննվի


Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ կպահանջի հարցաքննել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային։

Ըստ նախարարության, Ուգուլավան օրեր շարունակ անտեսում է հարցաքննության գալու պաշտոնական կանչերը։ Քննիչների փոխանցմամբ, նրանք Ուգուլավային ցանկանում են հարցաքննել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների եւ ընդդիմախոսների միջեւ Ազգային գրադարանի շենքի մոտ փետրվարի 8-ին տեղի ունեցած ընդհարման կապակցությամբ։

Ուգուլավան համարվում է Սաակաշվիլիի հավատարիմ զինակիցը։

Սաակաշվիլին այդ օրը պետք է խորհրդարանում հանդես գար ամենամյա ուղերձով, սակայն պատգամավորների մեծամասնության պահանջով ելույթը հետաձգվել է։ Դրանից հետո Սաակաշվիլին որոշել է ուղերձով դիմել Ազգային գրադարանում, սակայն դա էլ է խափանվել, եւ նախագահն իր ուղերձը ստիպված ընթերցել է նստավայրում հավաքված աջակիցների առջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG