Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը այսօր հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել եւ իրականացվել է Արեւմտյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում գործող մասոնական մի կազմակերպության կողմից, որին նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է անդամակցում:
Թեկնածուն ասաց` նման հայտարարություն անելու համար բավարար հիմքեր ունի: Կազմակերպիչների նպատակը, Սեդրակյանի կարծիքով, մեկն էր, իր նման ազգային, գաղափարական գործչին խաղից դուրս հանելը, որից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ ամերիկյան կողմնորոշում կունենար:
«Լուծվում էր երկու հարց` նախ խափանվում էր նախագահի ընտրությունների քարոզարշավի ամբողջ իմաստը, ֆիզիկապես ոչնչացվում էր Պարույր Հայրիկյանը եւ դրա հետ մեկտեղ ընտրապայքարից դուրս էր մղվում միակ թեկնածուն, որը առաջնորդվում էր ազգայնական գաղափարներով», - հայտարարեց Սեդրակյանը:
Թեկնածուն համոզված է, որ կատարողներին էլ հատուկ իր շրջապատից են ընտրել` կասկածներն իր անվան հետ կապելու համար:
«Կարողացել են գտնել իմ շրջապատում մարդկանց, որոնք նախ կրթական ցենզով շատ ցածր են եւ որոնցից գոնե մեկը ունի դատվածություն եւ խոցելի է», - ասաց նա:
Սեդրակյանը նաեւ վստահ է, որ Պարույր Հայրիկյանը իմացել է իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին, իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե անտեղյակ է եղել դրանից:
«Րաֆֆի Հովհաննիսյանը միգուցե չգիտեր, բայց այն ուժերը, որ իրեն սատարում են, ֆինանսավորում են եւ այլն, դա հաստատ իրենց գործն է», - ասաց Սեդրակյանը:
Թեկնածուն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին հրապարակայնորեն բանավեճի հրավիրեց: Նա նաեւ հայտարարությամբ հանդես եկավ, ասաց` համոզված է նախագահական ընտրություններում ինքն է հաղթելու, բայց չի ճանաչելու ընտրության արդյունքները, նոր ընտրություններ է նշանակելու: Սակայն նա այս հայտարարությունից րոպեներ անց կրկին պնդեց` քարոզարշավը կավարտվի, նախագահի երդմնակալությունը կլինի, իրեն կձերբակալեն:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը չնայած Հայրիկյանի գործի վերաբերյալ արած բազմաթիվ հայտարարություններին, մինչ օրս Սեդրակյանին հարցաքննության չի հրավիրել:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Սեդրակյանի այսօրվա հայտարարությունները «զառանցանք» որակեց, ասաց` դրանք արժանի չեն որեւէ լուրջ մեկնաբանության: