Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ազատ, արդար ընտրություններ չեն լինի


Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական հանդիպում է անցկացնում Արմավիրի մարզում, 13-ը փերտվարի, 2013
Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական հանդիպում է անցկացնում Արմավիրի մարզում, 13-ը փերտվարի, 2013
Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է` արդեն ակնհայտ է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները ազատ ու արդար չեն լինի:

«Դուք կարող եք ինձանից ակնկալել, որ հինգ տարի հետո մենք կունենանք մեր առաջին ազատ, արդար ընտրությունները մեր նորագույն պատմության ընթացքում: Այս անգամ արդեն ակնհայտ է, որ ազատ, արդար չէ, բայց դա չի նշանակում, որ ես հրաժարվում եմ պայքարից», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` Էջմիածին քաղաքում կայացած իր նախընտրական հանդիպման ժամանակ:

Հովհաննիսյանն այսօր ընտրարշավ էր իրականացնում Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքից բացի նա եղավ նաեւ հարակից մի շարք գյուղերում: Մուսալեռ գյուղում «Ժառանգության» ղեկավարը կրկնեց իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին իր հայտարարությունները` ասելով, թե այն օգտագործվում է Սերժ Սարգսյանի վերընտրվելը ապահովելու համար:

«Ամենալավ լուծումը կլիներ, որ թեկուզ հինգ օր ընտրությունից առաջ հարգելի նախագահը ետ կանչեր իր մարզպետներին, իր քաղաքապետերին, գյուղապետերին, հրամանատարներին, բոլոր տեսակի պետերին, ովքեր ներկա դրությամբ փորձում են ժողովրդին վախեցնել, սպառնալ, կաշառել: Երեկ ես Լոռու մարզում էի, եւ հենց Ալավերդիի քաղաքապետարանում կար Հանրապետական կուսակցության շտաբ-կայանը: Այնտեղ նստած էր մարզպետը, թեկուզ արձակուրդի մեջ: Mտա, բարեւեցի, բարի ընտրություն մաղթեցի, բայց հենց այդ մուտքի մոտ շարվել էին տասնյակ գյուղապետերն, որոնք չէին գնացել Վանաձոր, որտեղ մարզպետի պաշտոնակատարն էր նստում, այլ գնացել էին Ալավերդի` կուսակցական շտաբ», - ասաց Հովհաննիսյանը:

Ըստ թեկնածուի` ակնհայտ է, որ խուճապ կա իշխանական ճամբարում, որովհետեւ «անկանխատեսելի ձեւով հայոց ոգին ժայթքում է»:

«Ես առաջարկում եմ, որ իշխանությունները հարգեն այդ ժայքումը, ոչ թե խեղդեն», - շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը. - «Տեղ գյուղում, Եղվարդում, երեկ Ապարանի հիվանդանոցում դրված են մի հայտնի թեկնածուի` պարոն Սարգսյանի դիմանկարը եւ քարոզչական նյութերը: Ապարանի այդ հիվանդանոցում, որ պետք է հիվանդներին սպասարկեն` թե դրսում, թե ներսում կա մի թեկնածուի նկար եւ դա հազարավոր տեղ կա: Մենք արդեն ապացույցներ ունենք, որ Երեւանի քաղաքապետարանում եւ դպրոցներում ուսուցիչներին ուղղորդում են, մենք ունեն ահազանգեր, որ նաեւ զինվորներին այդպիսի ուղղությամբ են տանում: Ես գիտեմ, որ գյուղապետերը գնում են ոչ թե իրենց գործը անելու համար, այդ կուսակցական գրասենյակ են գնում: Այստեղ գոյություն ունի հարյուր տարբեր տեսակի Watergate եւ այդ Watergate-երը մենք պետք է միասին ջրի երես հանենք»:

«Հինգ օր անց մենք ունենք մեծ որոշում, թե ինչպիսի Հայաստանում պիտի ապրենք: Ամեն մեկը Հայաստանում տեղ ունի, եթե հարգի օրենքը», - Էջմիածնում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG