Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «անօրինական եւ ոչ իրավաչափ» է ճանաչել փետրվարի 18-ին անցկացվելիք Հայաստանի նախագահի ընտրությունները եւ կոչ է արել մյուս թեկնածուներին հետեւել իր օրինակին։
Այսօր տարածած հայտարարության մեջ թեկնածուն նշում է, որ ինքը չի մասնակցի քվեարկությանը եւ չի ընդունի դրա արդյունքները: Միեւնույն ժամանակ, թեկնածուն քաղաքացիներին առաջարկում է մասնակցել քվեարկությանն ու ձայն տալ իրեն:
«Պարոն Սերժ Սարգսյանն էլ, հայտարարելով՝ կատակով, թե լուրջ, որ որքան քվե կուզենան, այնքան էլ կխփեն, անիմաստ է դարձնում թեկնածուների մասնակցությունը ընտրական բոլոր գործընթացներին», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում իր հայտարարությունը մասնավորապես այսպես մեկնաբանեց Արման Մելիքյանը
Հիշեցնենք, օրերս նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում իր վերընտրվելու հնարավորություն վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, թե՝ «ինչքան ուզես էնքան կխփենք»։
Արման Մելիքյանի խոսքով, մյուս հանգամանքը, որը իրեն ստիպում է հանդես գալ նման գնահատականներով, ընտրողների եւ ընտրացուցակների խնդիրն է։ Դեռ նախքան քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածուն դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով իրեն տեղեկատվություն հատկացնել Հայաստանի քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների եւ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին: Թեկնածուն բազմիցս հայտարարել է, որ «ընտրությունները կարող են կեղծվել Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայներն ապօրինաբար հօգուտ իշխանության թեկնածուի հավելագրելու միջոցով»: Նշենք, որ տեղեկատվություն տրամադրելու նրա դիմումը մերժվել է։
Մելիքյանը մատնանշում է նաեւ ընտրակաշառքի բաժանման, ճնշումների կիրառման ու ընտրողների վերաբերյալ տվյալների հավաքագրման գործընթացները իշխանական թեկնածուի աջակիցների կողմից: Ըստ նրա՝ նման պայմաններում անցկացված ընտրությունները չեն կարող օրինական լինել, թեկուզ եթե դրանց արդյունքում նախագահ ընտրվի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ ուրիշ թեկնածու՝ անգամ ինքը: Ուստի, նա իր հայտարարությամբ քաղաքացիներին առաջարկում է անպայման մասնակցել քվեարկությանը ու ձայն տալ իրեն՝ այդ կերպ «հավաստել այս ընտրությունների կեղծ լինելու վերաբերյալ սեփական համոզմունքը»:
Նախագահի թեկնածուն կարծում է, որ եթե իր մրցակիցները միանան իր հայտարարությանն ու կողմնորոշեն սեփական ընտրազանգվածին, ապա արդյունքում այլ իրավիճակ կլինի:
Իր հայտարարության տեքստը Արման Մելիքյանն այսօր հանձնեց մրցակիցներից մեկին՝ հացադուլում գտնվող Անդրիաս Ղուկասյանին: Մյուս թեկնածուներին նա առաջարկում է հայտարարությանը ծանոթանալ համացանցում: