Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր փորձարկեց թանաքանյութերը, որոնցով կնքվելու են ընտրողների անձնագրերը:
Խորհրդարանական ընտրություններին մեծ աղմուկ բարձրացրած ցնդող թանաքը դարձյալ նույն անգլիական ընկերությունն է արտադրել, բայց ինչպես վստահեցրեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արվել է ամեն ինչ, որ այս անգամ առնվազն 12 ժամ կնիքը չանհետանա անձնագրից:
«Բնական է, հաշվի առնլով նախորդ ընտրությունների ժամանակ նկատված թերությունները կապված թանաքանյութի շուտ անհետացման հետ, հսկայական աշխատանք է կատարվել այն կազմակերպության կողմից, որը արտադրում է թանաքանյութ` նպատակ ունենալով բարելավել թանաքանյութի որակը: Եղան նույնիսկ տարաբնույթ գնահատականներ ու շահարկումներ, որ ցուցադրվել է մի բան, տրամադրվել է այն բան: Այս անգամ մենք փորձեցինք առավելագույնս թափանցիկ իրականացնել այս ամբողջ գործընթացը», - հայտարարեց Մուկուչյանը:
Հանձնաժողովի անդամները այսօր, ինչպես ուղեցույցում է նշված, յոթ րոպե խառնեցին թանաքանյութը, ապա անվավեր անձնագրերի վրա տասնյակ դրոշմակնիքներ դրեցին: ԿԸՀ-ի նախագահը հրավիրեց վաղը գալ ստուգելու` երաշխավորելով, որ կնիքները դեռ ցնդած չեն լինի:
«Երաշխիքը հենց այս ցուցադրումն էր, որ մենք կազմակերպեցինք: Բոլորը տեսան, կարծում եմ, համոզվեցին եւ բացի դրանից հունվարի 28-ից սկսած ընթանում են դասընթացներ: Դասընթացների հենց առաջին օրվանից այս թանաքանյութը փորձարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից եւ մինչ օրս այդ անձանից չկա որեւէ ահազանգ, որ որեւէ տեղ թանաքանյութի հատկանիշների` շուտ անհետացման հետ կապված խնդիր է առաջացել», - ասաց Մուկուչյանը:
Հանձնաժողովի անդամները թանաքանյութը թափահարելը եւ դրոշմակնիք դնելը որպես դասընթացի առանձին առարկա են սովորել, ինչը, ըստ Մուկուչյանի, գրեթե բացառում է, որ մարդկային գործոնի հետեւանքով խնդիրներ կառաջանան:
«Իսկ եթե մտածում են` ինչ-ինչ սուբյեկտիվ գործոնների մասին, այդ դեպքում մենք գործ ունենք սովորական իրավախախտման հետ, որի պարագայում, բնական է, արդեն կլինեն որոշակի հետեւանքներ», - ասաց Մուկուչյանը:
Թանաքանյութն արտադրող ընկերությունը, ԿԸՀ նախագահի խոսքով, այս անգամ հաշվի է առել նույնիսկ Հայաստանի եղանակային առանձնահատկությունները:
Խորհրդարանական ընտրություններին որոշ տեղամասերում բարձր ջերմաստիճանով էին պատճառաբանում թանաքի արագ ցնդելը: Ի դեպ, այն ժամանակ եւս քվեարկությունից օրեր առաջ հանձնաժողովը հրապարակավ փորձարկել էր թանաքանյութը եւ այն ժամանակ էլ կնիքն արագ չցնդեց:
ԿԸՀ-ի նախագահը, այսօր` քվեարկությունից վեց օր առաջ, գնահատելով նախընտրական մթնոլորտը, ասաց` «ընդհանուր քարոզարշավը ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ»: