Մատչելիության հղումներ

Հայրիկյանը ետ վերցրեց դիմումը ՍԴ-ից


Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը երկուշաբթի օրը ետ է վերցրել իր դիմումը Սահմանադրական դատարանից (ՍԴ)։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցով դիմումը Հայրիկյանը ներկայացրել էր նախօրեին։

Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմումը հետ վերցնելու հարցով դիմել է ժամը 12։25-ի սահմաններում, մինչ դատարանը կքննարկեր դիմումը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու հարցը:

Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ դիմումը հետ վերցնելու որոշում է կայացրել:

Նա այլեւս չի կարող Սահմանադրական դատարան դիմել ընտրությունները հետաձգելու պահանջով, քանի որ դիմումներ ներկայացնելու ժամկետը լրացել է երեկ:


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG