Մատչելիության հղումներ

Նախագահը գոհ է Հայրիկյանի գործով իրավապահների աշխատանքից


Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաեւ ընտրություններին նրանց լիարժեք եւ իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, քննարկվել են թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական եւ միջազգային երաշխիքները, ինչպես նաեւ դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն եւ արդյունավետ կատարման հարցերը:

Խորհրդակցության ընթացքում կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը տեղեկություններ է ներկայացրել նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ: ԱԱԾ-ի տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:

Նախագահը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG