Հայաստանի նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր քննադատական գնահատականներ հնչեցրեց իր ձեւակերպմամբ՝ «օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի» հասցեին։
«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երեւույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել», - Երեւանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիմելով նախընտրական հանդիպման եկածներին՝ ասաց Սերժ Սարգսյանը, - «Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։
Օրերս Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում խիստ քննադատություն էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանի հայտարարությունները «ոչ կոռեկտ» էր որակել։
Սերժ Սարգսյանն այսօր իր ելույթում ըստ էության անդրադարձավ նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ եւ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին սատարելու համար ՀԱԿ անդամներին հետապնդելու եւ կուսակցությունից հեռացնելու մասին տեղեկություններին։
ՀԱԿ մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Հենրիկ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ իրեն կուսակցությունից հեռացրել են այն պատճառով, որ նա որոշել է սատարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։
Սերժ Սարգսյանի խոսքով, այս օրերին կարելի է տեսնել նաեւ, թե՝ «ինչպես է ընդդիմադիր քաղաքական ուժը հալածում իր անդամներին, միայն այն բանի համար, որ այդ անդամները սատարում են այս ընտրություններում իրենց իսկ կուսակցության անդամին։ Զավեշտալի պահ է, իհարկե, բայց նախընտրական ժամանակահատվածում իրոք շատ են լինում այդպիսի դեպքեր»։
Ելույթից հետո Սերժ Սարգսյանին հարց ուղղվեց Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի վերաբերյալ։
Գործող նախագահը պատասխանեց, թե պետք չէ գերագնահատել այդ ծրագրի դերը։
«Այդ ծրագիրը արդեն մի քանի տարի է գործում է, եւ ընդամենը 3.5 հազար մարդ է Հայաստանից գնացել օգտվելով այդ ծրագրի հնարավորություններից։ Ես չեմ կարծում, որ այդքանը մեզ համար էական, որոշիչ դեր ունի։ Իհարկե, ցանկալի է, որ որեւէ մեկը Հայաստանից չհեռանա։ Մեզ համար ոչ թե այդ ծրագիրն է պրոբլեմ, այլ ինքը՝ արտագաղթի երեւույթը։ Մինչեւ մենք չկարողանանք մեր երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, ինչպիսի պայմանների ետեւից գնում են մեր համերկրացիները, մենք չենք կարողանալու կանխել արտագաղթը», - նշեց Սերժ Սարգսյանը։
Մեկ այլ հարցի պատասխանելով էլ Սերժ Սարգսյանն անդրադարձավ որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, ասելով, թե դա նորմալ է, ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը։ Այլ բան է, որ այդ քննադատությունը պետք է արվի ոչ թե վնասելու, այլ օգնելու համար։
«Այդպիսի քաղաքական գործիչներ էլ կան, ովքեր, ներողություն՝ երեւի իրավունք ունեմ այս բառը ասել, քանի որ կոնկրետ մարդու չեմ ասում․․․ որոնք մենակ կռռալով են զբաղված եւ ամեն վեց ամիսը մեկ, տարին մեկ ասում են, թե հեսա՝ Հայաստանը պրծնելու է, հեսա՝ պատերազմում պարտվելու ենք, հեսա՝ սով է լինելու, հեսա՝ երկրում մարդ չի մնալու։ Վերջը մարդիկ հիսաթափվում են, չէ՞, այդպիսի վերաբերմունքից։ Հույս պիտի լինի, հավատ պիտի լինի», - դժգոհեց գործող նախագահը։