Մատչելիության հղումներ

Ադրբեջանական արբանյակը` տիեզերքում


«Ազերսփեյս-Աֆրիկասատ-1»-ը կմատուցի ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում։

Անդրկովկասից շատ հեռու գտնվող Ֆրանսիական Գայանայում` Կուրու կղզուց անցած գիշեր Բաքվի ժամանակով ժամը 2-ն անց 11-ին տիեզերք է արձակվել «Արիան-5» մակնիշի հրթիռը, որն ուղեծիր է հասցրել ադրբեջանական առաջին արբանյակը` «Ազերսփեյս-Աֆրիկասատ-1»-ը։

Աբրանյակն ուղեծրի պահանջված հատված` 46 աստիճան արեւելյան երկայնություն, կհասնի մի քանի շաբաթից։ Այդ մասին է հաղորդել «Ազերկոսմոս» ընկերությունը` նշելով, որ արբանյակը հիմա կառավարվում է Բաքվում, Նախիջեւանում, ինչպես նաեւ Մալայզիայում գտնվող կենտրոններից։

Արբանյակն Ադրբեջանի համար արտադրել է «Orbital Sciences Corporation» ամերիկյան ընկերությունը։

«Հեռահաղորդակցության առաջին ադրբեջանական արբանյակի արձակումը պատմական հանգրվան է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդյունաբերական համակարգի եւ Ադրբեջանի կառավարության համագործակցության պատմության ընթացքում», - երեկ հրթիռի արձակումից առաջ ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմենովը։

Արբանյակը ստեղծելու եւ արձակելու համար Ադրբեջանը վճարել է 120 միլիոն դոլար։ Ենթադրվում է, որ այն ուղեծրում կաշխատի մոտ 15 տարի եւ հեռահաղորդակցության, մասնավորապես, թվային հեռարձակման, ինտերնետի, տվյալների փոխանցման եւ կառավարական հաղորդակցության ծառայություններ կմատուցի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։

Այս ծրագիրը մշակել է Ադրեբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ 2009-ին հիմնադրված «Ազերկոսմոս» ընկերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG