Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգին վարձակալությամբ հանձնելու ծրագրի վերաբերյալ հարցերը վերջին օրերին այնքան էին սրվել, որ անգամ տեւական ժամանակ լռություն պահպանող տարածքային կառավարման նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ:
Մինչ Հայաստանի կառավարության հերքող հայտարարությունը, հունվարի 15-ին Իրանում Սյունիքի մարզպետի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգի ղեկավարի պայմանավորվածությունների մասին հաղորդագրություններ կային իրանական պաշտոնական լրատվամիջոցներում:
Իսկ երկու օր առաջ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը, մասնավորապես, հայտարարեց, թե «Էկոլուր» հասարակական կազմակերպության հրապարակած փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, եւ ոչ թե համաձայնագիր:
«Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները», - հայտարարեց նախարարությունը:
Վարձակալության գաղտնազերծված պայմանները
Ըստ «Էկոլուրի» գաղտնազերծած «Արձանագրության»` պատրաստակամություն կա Սյունիք մարզ նախ 50 հազար, ավելի ուշ՝ 100 հազար գլուխ ոչխար փոխադրել` առնվազն 50 հազար հեկտար տարածքը ծառայեցնելով որպես արոտավայր: Նշում կա սկզբնական շրջանում 5 տարվա վարձակալության, իսկ հետո` 10 տարվա ժամկետի մասին, ի դեպ՝ հատկացվելիք տարածքում բնակվելու մտադրություն ունեցող իրանցի յուրաքանչյուր վարձակալին հայկական կողմը պետք է տրամադրի 2000 հեկտար: Հայտնի է անգամ վարձակալության գինը` 25 դոլար մեկ հեկտարի համար: Կա նաեւ պայման, որ սկզբնական տարիներին վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ, եւ մյուս տարիներին վարձն ավելանալու է աստիճանաբար:
Ուշագրավ է, որ նախքան «Էկոլուրի» մոտ հայտնված փաստաթղթերի հրապարակումը, որեւէ պաշտոնյա հրապարակավ հայտարարությամբ հանդես չի եկել եւ հանրության շրջանում առկա մտահոգությունների պարագայում չի պարզաբանել, որ հայկական եւ իրանական պատվիրակությունների ներկայացուցիչները ստորագրել են, ինչպես նշում է նախարարությունը՝ «երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունը»:
«Կառավարությունը գիտակցո՞ւմ է հետեւանքները»
Սյունիքի հողատարածքների հարցը քննարկման առարկա դարձավ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Մասնավորապես, Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց. - «Կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական եւ համայնքային հողերը օտարերկրյա անձանց վարձակալության տալու տնտեսական, քաղաքական, հոգեբանական հետեւանքները»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախընտրեց հուսադրել. - «Այս փուլում անհանգստությունը այս առումով պիտի փարատեմ եւ ասեմ, որ չկա իրավական որեւէ փաստաթուղթ»:
«Մութ գործարք»
«ԱրմենՏելի», «Բաշխիչ էլեկտրական ցանցերի» գործարքներ կապակցությամբ եւս պաշտոնյաները հայտարարում էին դեռեւս գոյություն չունեցող փաստաթղթի մասին, բայց փաստ է, որ այդ գործարքները իրականություն դարձան: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում հանրությունից տեւական ժամանակ թաքցրած վերջին գործարքը իբրեւ վառ օրինակ հիշատակեց տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:
«Արտգործնախարարության շենքի վաճառքի պատմությունը… անընդհատ հերքում էին, հետո պարզվեց, որ վաճառվել է արդեն», - հիշեցրեց մեկնաբանը. - «Այդ գործարքի մութ լինելու հիմնավորումներից մեկն էլ այն է, որ դա արվում է առանց քննարկման: Եթե գաղտնի են պահում, արդեն նշանակում է, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա»:
Արոտավայրերը վարձակալության տալու տեսական հնարավորությունները պարզաբանելով՝ արդարադատության նախարարը երեկ նշել է, որ Հայաստանը կարող է օտարերկրյա պետությանը վարձակալությամբ տարածք տրամադրել, սակայն դա պետք է հաստատվի միջազգային պայմանագրով. - «Դրան պետք է անդրադառնա նաեւ Ազգային ժողովը, ստորագրի հանրապետության նախագահը», - ասել է նախարարը:
Կառավարության բացատրությունը, ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, չի նվազեցնում Իրանի հետ ձեռք բերված եւ, փաստորեն, հանրությունից թաքցրած պայմանավորվածություններից բխող հարցադրումները:
«Օրինակ, եթե մեր կառավարության որոշումը ասում է, որ մրցութային կարգով պիտի լինի եւ կարող է լինել երեք տարով վարձակալության տակ, ինձ համար հարց է` Հայաստանի պաշտոնյան ինչպե՞ս է գրում իր ստորագրած թղթի մեջ` 5-10 տարի: Գնացեք սրանով զբաղվեք, կանչեք ասեք [մարզպետարանի գյուղատնտեսության] վարչության պետին` դու ո՞վ ես որ կառավարության որոշումից դուրս ստորագրություն ես դնում»: